
MICROSOFT-Ը ՍԿՍԵԼ Է WINDOWS 7 ՆՈՐ ՕՊԵՐԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԱՃԱՌՔԸ
Ծրագրային ապահովման ամերիկյան առաջատար Microsoft ընկերությունն այսօր մեկնարկել է իր նոր Windows 7 օպերացիոն համակարգի վաճառքը: Այս նոր օպերացիոն համակարգը կփոխարինի նախկին Windows Vista համակարգին:
Ընկերության հայտարարության համաձայն Windows 7-ի բեռնավորման համար պահանջվում է քիչ ժամանակ, այն համակարգչի հիշողության մեջ զբաղեցնում է շատ փոքր ծավալ և այս համակարգով աշխատաելն առավել հարմար է:
ԱՄՆ-ում Windows 7 օպերացիոն համակարգի միջին շուկայական գինը 120 դոլար է: