
Ո՞ՒՐ ԵՆ ԿՈՐՉՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ՋՐԵՐԸ
«Երեւան ջուր» ՓԲԸ տնօրինության հետ այսօր ունեցած հանդիպմանը Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը խնդիրների լուծման համար կարեւոր է համարել քայլերի փոխհամաձայնությունը: «Հետամուտ եմ լինելու, որ Երեւանում ապահովվի ջրասպասարկման բարձր որակ, եւ համատեղ աշխատանքի շնորհիվ վերացնենք չլուծված բոլոր խնդիրները»,- ասել է Երեւանի քաղաքապետը:
Ինչպես «Բիզնես 24»-ին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանի տեղետվակայնության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ժամանակ քննարկվել է «Երեւան ջուր» ընկերության վարկային ծրագրի կատարումը:«Երեւան ջուր» ընկերության տնօրեն Պասկալ Ռուայեն նշել է, որ ընկերության ֆինանսական հնարավորությունները զիջում են առկա խնդիրների ծախսատարությանը: Երկուստեք խիստ մտահոգիչ են համարել ջրի մեծ կորուստը. այդ նպատակով, ըստ Պասկալ Ռուայեի, «Երեւան ջուրը» ձեռնարկում է միջոցներ: Ջրամատակարարման որակի բարձրացումը, ջրակորուստների վերացումը եւ մայրաքաղաքի ողջ տարածքում շուրջօրյա ջրամատակարարման ապահովումը քաղաքապետը պայմանավորել է համատեղ աշխատանքով: