
2009 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԵԼ Է 12 868 ԱՎՏՈՄԵՔԵՆԱ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է արտաքին առևտրով ՀՀ ներմուծված ավտոմեքենաների վերաբերյալ տեղեկատվություն, որի համաձայն 2009 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում հանրապետություն ներմուծվել է 12 868 ավտոմեքենա, որոնց դիմաց գանձվել է 15 384 մլն դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ՀՀ ներմուծված ավտոմեքենաների ընդհանուր քանակը կրճատվել է 58%-ով, ընդ որում 2008 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում ներմուծված ավտոմեքենաների դիմաց գանձվել էր 34 056 մլն դրամ:
Նշենք նաև, որ ՀՀ ներմուծված ավտոմեքենաներից 1 656-ը ՌԴ արտադրության ավտոմեքենաներ են: