
ՎԵՐՋԻՆ ԵՐԿՈՒ ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՎԵԼ ՇԱՏ ՆԵՐՄՈՒԾՎԵԼ ԵՆ 5-10 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է արտաքին առևտրով ՀՀ ներմուծված ավտոմեքենաների վերաբերյալ տեղեկատվություն, որի համաձայն 2009 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում հանրապետություն ներմուծվել է 12 868 ավտոմեքենա, ընդ որում հաշվետու ամիսների ընթացքում ներմուծվել է մինչև 5 հազար դոլար արժողությամբ 4 037 ավտոմեքենա, 5-10 հազար դոլար արժողությամբ` 4 630 ավտոմեքենա, 10-15 հազար դոլար արժողությամբ` 1 612 ավտոմեքենա, 15-30 հազար դոլար արժողությամբ` 1808 ավտոմեքենա, իսկ 30 հազար դոլարից ավել արժողությամբ` 781 ավտոմեքենա:
Հատկանշական է, որ 2001-2007 թվականների ընթացքում ՀՀ ներմուծվել են առավելապես մինչև 5 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենաներ, իսկ վերջին երկու տարիների ընթացքում առավել շատ ներմուծվել են 5-10 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենաներ: