
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԹԻՎՆ ՀԱՍԱՎ 202-Ի
Ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 22-ին նախարարությունում տեղի է ունեցել հաշվապահների որակավորման այս ամսվա ընթացքում թվով երրորդ քննությունը: Հրապարակված արդյունքների համաձայն` տասներեք դիմորդներից յոթին շնորհվել է որակավորման վկայական: Հրավիրված դիմորդներից երեքը չեն ներկայացել քննությանը:
2009 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման ընդհանուր թվով 11 քննություն, որոնց մասնակցած 134 դիմորդներից որակավորվել են 59-ը:
Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 23-ի դրությամբ որակավորման վկայական ունի 202 հաշվապահ: