
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – «ԲՋՋԱՅԻՆ ՓՈՍՏ» ՆՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՎիվաՍել-ՄՏՍ-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ընկերությունը ներկայացնում է «Ձայնային փոստ» ծառայության նոր կատարելագործված տարբերակը` «Բջջային փոստ»: Այժմ զանգահարողները կարող են թողնել ոչ միայն ձայնային, այլ նաև տեսահաղորդագրություններ:
Սովորական զանգ կատարելու դեպքում զանգահարող բաժանորդը լսում է ձայնային ողջույն և թողնում է ձայնային հաղորդագրություն: Իսկ տեսազանգ կատարելիս վերջինս տեսնում է տեսաողջույն ու թողնում է տեսահաղորդագրություն:
Տեսահաղորդագրություններ ստանալու համար պարզապես պետք է վերահասցեավորել տեսազանգերը 093297130 հեռախոսահամարին, իսկ դիտելու համար պետք է բջջայինից տեսազանգ կատարել 130 համարով: 130 համարով կատարած տեսազանգի սակագինն է 30 դրամ/րոպե: