
ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐ – ՀՈՒՆՎԱՐ-ՕԳՈՍՏՈՍԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՊԱԿԱՍԵԼ Է 3.7%-ՈՎ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ.-ի առաջին 8 ամիսներին ՀՀ առաջին 325 խոշոր հարկատուների աշխատողների միջին ցուցակային թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պակասել է 3.7 %-ով և կազմել 101701 մարդ, իսկ ինչ վերաբերվում է աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների ցուցանիշին, ապա այն ավելացել է 2.6 %-ով և կազմել 107.8 մլրդ. դրամ: