Սոցիալական

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – «ԱՐԵՎՈՐԴԻ». ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
23/10/2009 17:19
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – «ԱՐԵՎՈՐԴԻ». ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Վիվասել-ՄՏՍ-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Աշոտ Երկաթ» սրահում տեղի ունեցավ «Արևորդի» փառատոնի մամուլի ասուլիսը: Ասուլիսին մասնակցում էին ՎիվաՍել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ «Արևորդի» տարածաշրջանային բնապահպանական փառատոնն առաջին անգամ իրականացրեց 2007թ.: «Արևորդին» միակ բնապահպանական փառատոնն է ամբողջ հարավկովկասյան տարածաշրջանում և անցկացվում է ամեն երկրորդ տարին: Այս տարի երկրորդ անգամ կկայանա «Արևորդի»` արդեն միջազգային բնապահպանական փառատոնը:

Փառատոնի նպատակն է հասարակության ուշադրությունը բևեռել վայրի բնության և բնապահպանության վրա և բարձրացնել հասարակության գիտակցության մակարդակն այս խնդրում, ընդգրկել հասարակության բոլոր շերտերը` երեխաներին, երիտասարդներին գործարար հանրությանը, ինչպես նաև շարքային քաղաքացիներին:

Փառատոնի ծրագիրը ներառում է ոչ միայն ֆիլմերի ընդգրկուն ծրագիր, այլև բազմաթիվ բնապահպանական միջոցառումներ ու ակցիաներ:

Ֆիլմերի ծրագրում կցուցադրվի 85 ֆիլմ 30 երկրներից. 16 ֆիլմ` հիմնական մրցութային ծրագրում և 35 ֆիլմ` տեղեկատվական ծրագրում:

Ուշադրության կենտրոնում ունենալով հատկապես երեխաներին ու երիտասարդներին, փառատոնը ֆիլմային մեծ ծրագիր է նախատեսել նաև նրանց համար` 32 ֆիլմ` կրթական և երեխաների մրցութային ծրագրում:

Բոլոր ցուցադրություններին մուտքն ազատ կլինի: Բացի ցուցադրություններից, կկազմակերպվեն նաև հարցերի և պատասխանների ձևաչափով հանդիպումներ ռեժիսորների, բնապահպանների հետ: Հազարավոր դպրոցականներ և երիտասարդներ հնարավորություն կունենան այցելել երեխաների համար նախատեսված կրթական ծրագրով նախատեսված ֆիլմերի ցուցադրությունները:

Փառատոնի մեկնարկը ևս կազդարարարեն պատանիներն ու երիտասարդները` առաջին անգամ Հայաստանում կազմակերպվող կենդանիների դիմակահանդես-քայլերթով: Թափոնից պատրաստված կենդանակերպ զգեստներով և դիմակներով 500-ից ավելի պատանիներ և երիտասարդներ կոչ կանեն և կխրախուսեն անցորդներին միանալ առաջիկա օրերին ծավալվելիք բազմաբնույթ բնապահպանական միջոցառումներին:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58