
ՏՐԱԿՏՈՐԸ ՉԵՆԹԱՐԿՎԵՑ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ. ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է PANARMENIAN EXPO 2009-Ի ԲԱՑՄԱՆԸ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է PanАrmenian Expo -2009 ցուցահանդեսի բացմանը` Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Կառավարության ղեկավարին ուղեկցել են ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ու պաշտոնատար այլ անձինք։ Բացման արարողությունից հետո Տիգրան Սարգսյանը շրջել է ցուցասրահներով, ծանոթացել է ներկայացված տեղական ու արտասահմանյան կազմակերպությունների առաջարկած ապրանքներին ու ծառայություններին, զրուցել ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Ի դեպ ինչպես փոխանցում է «Բիզնես 24»-ի թղթակիցը` ՀՀ վարչապետը որոշել է անձամբ փորձարկե«Չին-Վան» ընկերության ներկայացրած տրակտորներից մեկը: Տիգրան Սարգսյանը ճանապարհի նեղ լինելու պատճառով չի կարողացել այն իրեն ենթարկել և բախվել է երկաթյա սյանը:
PanАrmenian Expo -2009-ը կազմակերպել են Սփյուռքի նախարարությունը եւ Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատը։
Ցուցահանդեսը կտեւի մինչը հոկտեմբերի 25-ը։