
ՀՀ-ՈՒՄ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 1,2%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ՀՀ-ում մատուցված ծառայությունների ծավալը (առանց առևտրի) կրճատվել է 1,2%-ով և կազմել 533181.5 մլն դրամ, ընդ որում միայն այս տարվա սեպտեմբեր ամսվա ընթացքում օգոստոս ամսվա համեմատությամբ ծառայությունների ծավալն աճել է 6,2%-ով:
Նշենք, որ ՀՀ-ում մատուցված ծառայությունների ծավալի առավել մեծ անկում տարեկան կտրվածքով գրանցվել է ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին, երբ այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել էր 1,7%-ով: