
ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՆՈՐ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԼԻՆԻ 1200 ՄԵԳԱՎԱՏ
Հայաստանում կառուցվելիք նոր էներգաբլոկը կունենա 1200 մեգավատ հզորություն: Սա նշված է «ՀՀ նոր նոր միջուկային էներգաբլոկ(ների) կառուցման մասին» օրինագծում, որն այսօր ներկայացվեց ԱԺ երրորդ ընթերցման:
Նախագիծը սահմանում է, որ էներգաբլոկի կառուցման հրապարկի ընտրությունը կատարվում է ՀՀ օրենսդրության, քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի համակարգի եւ ՄԱԳԱՏԷ-ի անվտանգության ստանդարտների պահանջների համապատասխան: Այն միաժամանակ նաեւ ենթադրում է, որ ՀՀ կառավարությունը էներգաբլոկի(ների) կառուցման ընթացքում հասարակությանը եւ բնապահպանական կազմակերպություններին պարբերաբար տեղեկացնում է կառուցման ծրագրի իրականացման աշխատանքների մասին: