Տնտեսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ 10 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ
26/10/2009 15:53
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ 10 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ

Հայաստանյան 10 ընկերություն կմասնակցի հոկտեմբերի 29-30 Վրաստանի մայրաքաղաք  Թբիլիսիում կայանալիք երկրորդ ամենամյա Ինֆորմացիոն տեխնոլոգիաների տարածաշրջանային միջոցառմանը` «Համագործակցություն նորարարության եւ մրցունակության համար» կարգախոսով: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացրին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության մամուլի ծառայությունից, միջոցառման նպատակն է ստեղծել եւ խթանել Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Միջին Արեւելքի, բալթյան երկրների պետական ու մասնավոր հատվածների, ասոցիացիաների ու ՏՀՏ ոլորտի այլ ընկերությունների միջեւ համագործակցությունը:
Միջոցառումը բաղկացած կլինի երկու մասից` «Վրաստանի ՏՏ Իննովացիոն Կոնֆերանս 2009››, որի շրջանակներում կկարեւորվի ՏՀՏ դերը տարածաշրջանի տնտեսական ու սոցիալական զարգացման նախադրյալներ ստեղծելու գործում, կներկայացվեն առաջատար ՏՀՏ ոլորտի մոտեցումներն ու լուծումները: Իսկ «Վրաստանի ՏՏ Իննովացիոն մրցանակաբաշխություն 2009»-ի ընթացքում կխրախուսվեն պետական եւ մասնավոր այն ընկերությունները, որոնք առանձնահատուկ ներդրում են ունեցել ՏՀՏ զարգացման գործում: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա  հոկտեմբերի 30-ին: Ժյուրիի կազմում է նաեւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ): Վերջինս հանդես կգա «ԻՏՁՄ-ն` որպես հայաստանյան ՏՀՏ բիզնեսը միավորող կառույց›› թեմայով, USAID/CAPS-ը` «Մրցունակության եւ բիզնեսի զարգացման մարտահրավերները Հայաստանում», Սփյուռքի նախարարության վարչության պետ Տիգրան Հարությունյանը` «Համահայկական ցանց», «Նորք» տեղեկատվական վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանը` «Էլեկտրոնային կառավարումը Հայաստանում` ներկան եւ ապագան» թեմայով եւ այլն:

Միջոցառմանը կմասնակցեն «E-dram», «CHS Verisel Service», «Strategic Partners», «E-works», «Spyur», «Lime Tech», «Margasoft Corp», «IDS Design and Technologies», «Grant Thornton Amyot», «Macadamian AR» ընկերությունները: Հայաստանյան ընկերությունների  մասնակցությունը միջոցառմանը կկազմակերպի եւ կհամակարգի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը USAID/CAPS-ի օժանդակությամբ: Միջոցառման կամակերպիչներն են Վրաստանի ՏՀՏ Գործարար Խորհուրդը եւ Վրաստանի Էլեկտրոնային կառավարության զարգացման պետական հանձնաժողովը:

AMP
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6