
COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆԸ ՆՎԱԶԵԼ Է 27/10/09
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանի արդյունքում ԱՄՆ դոլարի փոխարժեքի աճի հետևանքով թանկարժեք մետաղների ֆյուչրսների գները նվազել են:
Ոսկու և արծաթի դեկտեմբերյան ֆյուչրսների գները համապատսխանաբար նվազել են 1.29 և 3.55%-ով և կազմել 1042.8 և 17.10 դոլար: Պլատինի 2010թ.-ի հունվար ամսի ֆյուչրսների գները նվազել են 1.73%-ով և կազմել 1345.8 դոլար:
Գների միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):