Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.46+0.01 WTI - 91.02+0.35
COMEX:  GOLD - 4426.30+3.12 SILVER - 65.56+3.47
COMEX:  PLATINUM - 1783.30+2.96
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 157.85-1.47 EUR/GBP - 1.1593+0.14
FOREX:  EUR/USD - 1.1593+0.14 GBP/USD - 1.3491-0.07
STOCKS RUS:  RTSI - 791.23-0.38
STOCKS US: DOW JONES - 53061.95+0.56 NASDAQ - 26217.83+0.45
STOCKS US: S&P 500 - 7666.60+0.46
STOCKS JAPAN:  NIKKEI - 64214.48-0.17 TOPIX - 4102.04+0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 25213.31-0.39 SSEC - 3942.09+0.02
STOCKS EUR:  FTSE100 - 10756.45-0.30 CAC40 - 8280.63-0.26
STOCKS EUR:  DAX - 25839.33-0.50
03/09/2026  CBA:  USD - 364.19+0.05 GBP - 491.37+0.36
03/09/2026  CBA:  EURO - 422.53+1.15
03/09/2026  CBA:  GOLD - 51312+348 SILVER - 745.8-12.43
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ԳՆԱՀԱՏԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
27/10/2009 15:25
Կիսվել

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ԳՆԱՀԱՏԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ պետական գնումների համակարգի բարեփոխումների շրջանակներում նախարարության նախաձեռնությամբ Համաշխարհային Բանկը գնահատել է Հայաստանի գնումների համակարգը:

Գնահատման արդյունքում կազմվել է հաշվետվություն, որը ներկայացնելու նպատակով սույն թվականի հոկտեմբերի 26-ին միջազգային կազմակերպությունների, պետական կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և ձեռնարկատիրական հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել էր շնորհանդես-քննարկում:

Միջոցառման ընթացքում Համաշխարհային Բանկի փորձագետների և ՀՀ համապատասխան պաշտոնյաների կողմից ներկայացվել են գնահատման արդյունքները և Հայաստանի գնումների համակարգում կատարվելիք հետագա բարեփոխումները:

Գնահատումն իրականացրած խմբի ղեկավար Նաշադ Խանը նշեց, որ թեև տարածաշրջանի երկրների համեմատ Հայաստանի գնումների համակարգը գնահատվում է միջազգային չափանիշներին առավել համապատասխանող, սակայն ինչպես և ցանկացած այլ համակարգ, գնումների համակարգը ևս բարելավման կարիք ունի, մասնավորապես առաջարկվում են հետևյալ հիմնական փոփոխությունները`

1. ընդլայնել «Գնումների մասին» ՀՀ օրենքի կարգավորման դաշտը, դրանում ներառելով նաև բնական մենաշնորհ հանդիսացող ծառայություններ մատուցող կազմակերպությունների կարիքների համար իրականացվող գնումները, ինչպես նաև կոնցեսիայի և պետություն-մասնավոր հատված համագործակցության գործարքները.

2.  ստեղծել պետական և տեղական, այդ թվում գործադիր իշխանության այլ մարմիններից ու պաշտոնյաներից անկախ Գնումների բողոքարկման խորհուրդ, և վերջինիս վերապահել գնումների գործընթացների շրջանակներում ներկայացվող բողոքների քննման և որոշումների կայացման լիազորությունը.

3. ապակենտրոնացնել գնումների համակարգը և գնումների կատարման, այդ թվում գնման գործընթացների կազմակերպման լիազորությունները վերապահել պատվիրատուներին.

4. գնումներին կազմակերպությունների մասնակցությունը խթանելու նպատակով պարզեցնել գնման գործընթացները, մասնավորապես ներդնել մասնակիցների հետորակավորման գնահատման համակարգ.

5. ներդնել լիազոր մարմնի` ՀՀ ֆինանսների նախարարության կողմից գնումների գործընթացի նկատմամբ հետհսկողության համակարգ:

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի Գնումների գործընթացի կարգավորման և բյուջեների կատարման մեթոդաբանության վարչության պետ  Կ. Բրուտյանը նշեց, որ նշված առաջարկներն ընդունելի են և դրանք արդեն իսկ քննարկվել և ներառվել են ՀՀ կառավարության կողմից հաստատված «Գնումների համակարգի բարեփոխումների» ռազմավարության մեջ: Միաժամանակ վարչության պետը տեղեկացրեց, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը առաջիկայում ՀՀ կառավարության քննարկմանը կներկայացնի «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ենթաօրենսդրական ակտերի փաթեթի նախագծեր, որոնցում կներառվեն նաև վերոհիշյալ առաջարկները:

03/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.19
+0.05
Եվրո (EUR)
422.53
+1.15
Ռուբլի (RUR)
4.1972
+0.0016
Լարի (GEL)
139.2
+0.19
51312
+348
Արծաթ
745.8
-12.43