Սոցիալական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.00-1.50
OIL:  BRENT - 107.04-0.68 WTI - 102.94-0.17
COMEX:  GOLD - 4310.00-1.57 SILVER - 63.51-1.17
COMEX:  PLATINUM - 1779.10-1.36
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 154.73+0.41 EUR/GBP - 1.1534-0.31
FOREX:  EUR/USD - 1.1534-0.31 GBP/USD - 1.3485-0.13
STOCKS RUS:  RTSI - 881.93+3.41
STOCKS US: DOW JONES - 52421.20-0.29 NASDAQ - 26186.41-0.56
STOCKS US: S&P 500 - 7619.98-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 63484.10-0.01 TOPIX - 4037.16-0.52
STOCKS CHINA:  HANG SENG - 24667.24-1.00 SSEC - 3864.28-0.54
STOCKS EUR:  FTSE100 - 10697.57+0.44 CAC40 - 8117.78-0.76
STOCKS EUR:  DAX - 25440.81-0.50
15/09/2026  CBA:  USD - 364.18+0.9 GBP - 490.73+0.77
15/09/2026  CBA:  EURO - 420.08+0.85
15/09/2026  CBA:  GOLD - 49962-1268 SILVER - 735.42-10.21
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՍԵՄԻՆԱՐ
27/10/2009 16:32
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՍԵՄԻՆԱՐ

Վիվասել-ՄՏՍ-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ երեկ` հոկտեմբերի 26-ին, Հայաստանի Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ, անցկացրեցին Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) հիմնահարցերին նվիրված սեմինար: Հաշվի առնելով մեր երկրում առկա սոցիալական և շրջակա միջավայրին վերաբերող խնդիրները, սեմինարի կազմակերպիչներն իրենց համար առաջաբան են ընտրել Գանդիի խոսքերը. «Պետք է մարմնավորել այն փոփոխությունները, որոնք ցանկանում եք տեսնել աշխարհում»: Ակնհայտ է, որ անհնարին կլինի բարելավել Հայաստանի շրջակա միջավայրի հետ կապված գոյություն ունեցող իրավիճակն առանց մասնավոր սեկտորի լուրջ մասնակցության: Իսկ տեղի գործարար աշխարհն այս հարցում մասնակից դարձնելու հիմնական միջոցը ԿՍՊ գաղափարի շուրջը համախմբումն է:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը, իր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի, «Գլոբալ Կոմպակտ Արմենիա» և GTZ («Գերմանական տեխնիկական համագործակցություն») հետ համատեղ հրավիրել էին համաշխարհային համբավ վայելող երեք հեղինակավոր փորձագետի` դոկտոր պրոֆեսոր Թոյնիս Վիլեմ Հարդյոնոյին` Ռոտերդամի կառավարման դպրոցից, Բերթելսման հիմնադրամի ԿՍՊ նախագծի ղեկավար Աննա Փիթերսին և «Այ-ԷՍ-Դի» ընկերության կորպորատիվ հաղորդակցության բաժնի ղեկավար Վասիլի Արբուզովին, ովքեր կոնկրետ օրինակներով ներկայացրեցին այս համատեքստում ԿՍՊ բերող նաև տնտեսական շահերը: Սեմինարի մասնակիցները ոչ միայն ծանոթացան այս մոտեցման կիրառման կոնկրետ օրինակներին, այլև հնարավորություն ստացան ևս մեկ անգամ համոզվելու ԿՍՊ քաղաքականության համաշխարհային նշանակության և ֆինանսական և ԿՍՊ ռազմավարության միջև առկա կապի մեջ:
Հայաստանն իր զարգացման ճանապարհին հասել է մի վճռորոշ փուլի: Եթե չկարողանանք համոզել տեղական ընկերությունների ղեկավարներին լուրջ մոտեցում ցուցաբերել երկրի սակավ բնական ռեսուրսների` ջրի, օդի, հողի և անտառների, պահպանության խնդրին, շուտով կհայտնվենք բնապահպանական դաժան ճգնաժամում:
ՙՄենք ընդունել ենք այս մարտահրավերը, որպեսզի կատարենք փոփոխությունները, որովհետև մենք հավատում ենք: Կայուն ԿՍՊ քաղաքականությունն ընկած է այժմ մեր գործունեության հիմքում և մենք նորից կոչ ենք անում բոլոր կազմակերպություններին ներառել այն նաև իրենց գործունեության մեջ, որովհետև եկել է գործելու ժամանակը՚,-իր ելույթում նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Սեմինարին մասնակցեցին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ինչպես նաև գործարար սեկտորի, տնտեսական և գիտական ոլորտի ներկայացուցիչներ: Սեմինարը կշարունակվի նաև չորեքշաբթի, հոկտեմբերի 27-ին:
15/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.18
+0.9
Եվրո (EUR)
420.08
+0.85
Ռուբլի (RUR)
4.3052
+0.0055
Լարի (GEL)
139.8
+0.43
49962
-1268
Արծաթ
735.42
-10.21