Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԳՈՐԾԻ ՎԻԶԱՆԵՐԻ ԱՌԱՎԵԼ ՄԱՏՉԵԼԻ ԿԱՐԳ ՄԵՐ ՈՐՈՇ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ
27/10/2009 18:51
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԳՈՐԾԻ ՎԻԶԱՆԵՐԻ ԱՌԱՎԵԼ ՄԱՏՉԵԼԻ ԿԱՐԳ ՄԵՐ ՈՐՈՇ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԱԺ-ն այսօր ընդունել է «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխությունների կատարման մասին նախագիծը, որը, մասնավորապես, սահմանում է վիզաների տրամադրման ավելի մատչելի կարգ հայազգի այն անձանց համար, ովքեր գործունեություն են ծավալում մշակույթի, կրթության եւ հատկապես` գործարարության ոլորտներում: Նախագիծը միտված է հայրենիք-սփյուռք գործակցության զարգացմանը:

Գործող օրենքով նախատեսվում է, որ խախտում կատարելու համար վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո անձը եւս մեկ տարի չի կարողանա վիզա ստանալ: Նախագծով վերացվում է այդ մեկամյա ժամկետը, եւ վարչական պատասխանտվություն կրելուց ու համապատասխան տուգանքը վճարելուց հետո անձի կացության խնդիրները կարգավորվում են: Իսկ եթե չի կատարում վարչական օրենսգրքով սահմանված իր պարտականությունները, ապա անձը մեկ տարի հետո կարող է դիմել` վիզա ստանալու համար:

Գործող օրենքով ժամանակավոր կացության կարգավիճակ (մեկ տարի ժամկետով) է տրվում  բոլոր նրանց, ովքեր Հայաստանում ունեն մոտ ազգականներ, աշխատանքի թույլտվություն կամ զբաղվում են գործարարությամբ: Նախագծով առաջարկվում է ժամանակավոր, ինչպես նաեւ մշտական կացության իրավունք, ի թիվս  օրենքում սահմանված դեպքերի,  տալ նաեւ ծագումով հայերին:

«Սրանով փորձում ենք ազգությամբ հայերին ցանկության դեպքում հնարավորություն ընձեռել բնակվել հայրենիքում. սա կարող է խթանել նաեւ հայրենադարձությանը»,-նշել էր նախարար Հրանուշ Հակոբյանը:

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92