ԱԺ-Ն ՀԱՍՏԱՏԵԼ Է ՆՈՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԻԾԸ
Ազգային ժողովն այսօր երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է «ՀՀ նոր միջուկային էներգաբլոկի(ների) կառուցման մասին» օրինագիծը: Ըստ դրա` Հայաստանում նախատեսվում է կառուցել մինչեւ 1200ՄՎտտ հզորությամբ նոր միջուկային էներգաբլոկ(ներ):
Կառուցումը նախնականորեն նախատեսված է ավարտին հասցնել 2016-ին: Մինչ այդ աստիճանաբար պետք է շահագործումից հանվի ներկայում գործողը: Չնայած դրան` տարբեր մասնագիտական քննարկումների ժամանակ ընդգծվում է ՀԱԷԿ-ի անվտանգությանն ուղղված միջոցառումների կարեւորությունը եւ նշվում, որ հնարավոր է դրա շահագործման ժամկետերն ավելի երկար լինեն: Վերջին շրջանում ՀՀ կառավարությունը եւս միջոցներ է ուղղել ատոմակայանի անտվանգության բարձրացման նպատակով: