24/07/2008 19:56
BEELINE-Ի ԲՋՋԱՅԻՆ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ԹԻՎԸ ՄՈՏ 780 ՀԱԶԱՐ Է
Այսօր մամուլիս ասուլիս էր հրավիրել "ԱՐՄԵՆՏԵԼ" ՓԲԸ գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը: Նա նշել է, որ այս տարվա սկզբից BEELINE-ի բջջային կապի բաժանորդների քանակը աճել է 230 հազարով և կազմել է 780 հազար: Իսկ ֆիքսված կապի բաժանորդների թիվը 650 հազար է և մինչև տարվա վերջ նրանց թիվը կհասնի 680 հազարի: Ընկերությունը այս տարվա առաջին կիսամյակին արդեն 130 միլիոն դոլարի հասնող ներդումներ է կատարել, հիշեցնենք, որ ամբողջ 2007թ.-ի ընթացքում կատարված ներդրումների ծավալը չէր գերազանցում 90 միլիոն դոլարը:
Ինտերնետային կապի մասին խոսելով նա տեղեկացրել է, որ Օգոստոսի վերջին կգործարկվի Հայաստան մտնող, ինտերների համար նախաստեսված, երկրորդ մալուխը, իսկ երրորդը կգործարկվի արդեն սեպտեմբերի վերջին: Բացի դրանից ընկերությունը սեպտեմբերի կեսերին նոր ինտերնետային ծառայություններ է պատրաստվում մատուցել իր հաճախորդներին: Գլխավոր տնօրենը նշեց նաև, որ ինտերնետ մատուցող ընկերությունների հետ բանակցություններ են ընթանում և հուսով է, որ շուտով բոլոր տարաձայնությունները կհարթվեն:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
Արծաթ
710.1
+1.69
10:56 03/10/26
10:30 03/10/26
15:37 02/10/26