ՃԱՊՈՆԻԱՅԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿՐՃԱՏՎԵԼ Է 1.4%-ՈՎ
Ճապոնիայի արդյունաբերության, էկոնոմիկայի և առևտրի նախարարության հրապարակած նախնական տվյալների համաձայն 2009 թվականի սեպտեմբեր ամսվա արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Ճապոնիայի մանրածախ առևտրաշրջանառության ծավալը կրճատվել է 1.4%-ով: Նշենք, որ մանրածախ առևտրաշրջանառության ծավալի անկում տարեկան կտրվածքով Ճապոնիայում գրանցվում է արդեն իններորդ ամիսն անընդմեջ, ինչը պայամանվորված է երկրում սպառողական պահանջարկի զգալի կրճատմամբ:
Վերլուծաբանները սեպտեմբեր ամսվա համար կանխատեսում էին մանրածախ առևտրաշրջանառության ծավալի անկում միջինը 1.6%-ով: