Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 99.28+1.83 WTI - 94.18+1.36
COMEX:  GOLD - 4393.90-0.16 SILVER - 66.30+0.17
COMEX:  PLATINUM - 1840.60+0.02
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.43+0.12 EUR/GBP - 1.163+0.07
FOREX:  EUR/USD - 1.163+0.07 GBP/USD - 1.3545+0.08
STOCKS RUS:  RTSI - 828.45+0.04
STOCKS US: DOW JONES - 52786.07-1.18 NASDAQ - 26421.41-0.32
STOCKS US: S&P 500 - 7673.52-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 65269.33-1.70 TOPIX - 4050.33-1.83
STOCKS CHINA:  HANG SENG - 25317.18-0.38 SSEC - 3940.55+0.20
STOCKS EUR:  FTSE100 - 10811.66-0.10 CAC40 - 8317.98+0.14
STOCKS EUR:  DAX - 26007.63+0.00
08/09/2026  CBA:  USD - 363.64-0.06 GBP - 491.9-0.48
08/09/2026  CBA:  EURO - 422.26-0.5
08/09/2026  CBA:  GOLD - 51472-158 SILVER - 766.6-14.92
ՀԱՅԱՍՏԱՆԻ 300 ԽՈՇՈՐ ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԲԸ-Ն
28/10/2009 15:18
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ 300 ԽՈՇՈՐ ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԲԸ-Ն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2009 ֆինանսական տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում 3 մլն դրամ և ավելի պարտադիր սոցիալական ահահովագրության վճար վճարած 300 խոշոր ապահովադիրների և նրանց վճարած պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների վերաբերյալ տեղեկատվություն, որի համաձայն Հայաստանի խոշոր ապահովադիրների ցուցակը գլխավորում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն: Ընկերության կողմից 2009 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում  վճարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ընդհանուր ծավալը կազմում է 1559  մլն դրամ:  

Հայաստանի 300 խոշոր ապահովադիրների ցուցակի առաջին եռյակում են հայտնվել նաև հայ-ռուսական «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն և Նաիրիտ գործարանը, որոնք էլ զբաղեցնում են համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը: «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն հաշվետու ամիսների ընթացքում վճարել է 970 մլն դրամ ընդհանուր ծավալով պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ, իսկ Նաիրիտ գործարանը` 789 մլն դրամ:

2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով Հայաստանի 300 խոշոր ապահովադիրների ցուցակի չորրորդից տասներորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն (785 մլն դրամ), «Արմենիա Տելեֆոն կոմպանի» (Արմենտել) ՓԲԸ-ն (705 մլն դրամ), Ղ-Տելոկոմ-ը (500 մլն դրամ), «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (479 մլն դրամ), ՀԱԷԿ-ը (427 մլն դրամ), Երևանի Պետական համալսարանը (400 մլն դրամ) և Երևանի Մխ. Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանը (400 մլն դրամ):

08/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.64
-0.06
Եվրո (EUR)
422.26
-0.5
Ռուբլի (RUR)
4.1996
-0.0031
Լարի (GEL)
139.27
+0.11
51472
-158
Արծաթ
766.6
-14.92