ԻՐԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԾԱՎԱԼԸ ԿԸՆԴԼԱՅՎԻ 5 ԱՆԳԱՄ
IRNA տեղեկատվական գործակալության տարածած հաղորդագրության համաձայն մոտ ապագայում Իրանը կընդլայնի Հայաստան մատակարարվող գազի ծավալները շուրջ 5 անգամ: Ինչպես գործակալությանը հայտնել է Իրանի գազի փոխադրման ծառայություն իրականացնող ընկերության ներկայացուցիչը` ներկայումս Հայաստան օրական մատակարարվող 2 մլն խորանարդ մետր գազի ծավալները նախատեսվում է ընդլայնել մինչև 10 մլն խորանարդ մետր: Ժամկետների վերաբերյալ տեղեկատվություն դեռևս չի հրապարակվում: