Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՆՑԵԼ Է ՃԳՆԱԺԱՄԻ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԸ
28/10/2009 18:24
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՆՑԵԼ Է ՃԳՆԱԺԱՄԻ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԸ

Սեպտեմբերի տնտեսական ցուցանիշերը լավատեսության հիմք են տալիս: Արդեն հնարավոր է վստահաբար ասել, որ ՀՀ տնտեսության մեջ կայունացման միտումներ կան, եւ անկման կրիտիկական կետն անցել ենք, նույնիսկ արդեն թեթեւ աճ է արձանագրվում` 0.1 տոկոսով: Այսօր ՀՀ կառավարությունում հրավիրված ասուլիսին նման համոզմունք հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նրա կարծիքով` տնտեսության կայունացման միտումներն առավել ակնհայտ կդառնան մինչեւ տարեվերջ: Նախարարը վերահաստատեց 2010-ի համար մոտ 1.2 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը: Դրա վստահությունն, ըստ նրա, տալիս են, մասնավորապես, շինարարության, արդյունաբերության, արտահանման ծավալներում շոշափելի դրական տեղաշարժերը: Միայն արտահանումը սեպտեմբերին աճել է 26 տոկոսով:

Հայաստանի տնտեսության մեջ կայունացման ներկայիս միտումները Տ. Դավթյանը բացատրում է մի շարք գործոններով, մասնավորապես, համաշխարհային տնտեսության կայունացմամբ, ինչն ուղղակիորեն իր ազդեցությունն է ունենում մեր երկրի վրա, ինչպես նաեւ ՀՀ կառավարության իրականացրած հակաճգնաժամային միջոցառումների եւ ընդլայնողողական քաղաքականության արդեն նկատելի արդյունքներով: Արդեն կայունանում է հարկերի հավաքագրման ցուցանիշը եւս. կա չնայած փոքր, սակայն առաջընթաց այս առումով: Ըստ նրա, հուլիսին Հայաստանում տնտեսական անկումը հասել է իր հատակին` ընդհուպ մինչեւ 18.5 տոկոսի: Սակայն մինչեւ տարեվերջ կանխատեսվում է որոշակի աճ, որի պայմաններում տնտեսական անկման մակարդակը կլինի 15 տոկոսի սահմաններում:

«Բացի տնտեսության կայունացումից` իրավիճակը դարձել է արդեն կանխատեսելի»,-ասաց նախարարը` նկատելով, որ այդ պայմաններում արդեն հնարավոր է գնահատումներ անել առաջիկայի համար, մասնավորապես, հարկերի հավաքագրման եւ բյուջեի կատարողականի առումով:

Խոսելով սղաճի մասին, Տ. Դավթյանն ասաց, որ այն այս պահին բավականին ցածր է` չի գերազանցում 3 տոկոսը, եւ տեղավորվում է բյուջեով նախատեսված չափաքանակում: 2010-ի համար եւս սղաճը կանխատեսվում է բավականին ցածր` 3-4 տոկոս: Սակայն, Տ. Դավթյանի գնահատմամբ, համաշխարհային տնտեսության զարգացումները ենթադրում են որոշ ինֆլյացիոն ռիսկեր: ՀՀ կառավարությունն ըստ այդմ համապատասխան վերանայումներ կկատարի իր քաղաքականության մեջ` ներկայիս ընդլայնողական քաղաքականությունից աստիճանաբար անցում կատարելով զսպողականի:

AMP
26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92