ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ – ԲՈՆՈՒՍԱՅԻՆ ԱԿՑԻԱ VISA INTERNATIONAL-Ի ՀԵՏ
«Կոնվերս բանկ»-ից տեղեկացնում են, որ բանկը` VISA INTERNATIONAL-ի հետ համատեղ այս տարվա նոյեմբերի 1-ից մինչև եկող տարվա հունվարի 31-ը անցկացնում է «Կոնվերս. VISA BOOM» բոնուսային ակցիան:
Ակցիան նպատակ ունի առևտրային կետերում շահագռգռել «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի VISA քարտապանների կողմից անկանխիկ գործարքների իրականացումը: Ակցիայի շրջանակներում VISA քարտեր սպասարկող աշխարհի շուրջ 25 միլիոն առևտրային կետերում իրականացվող յուրաքանչյուր 1000 ՀՀ դրամ գումարի դիմաց քարտապանը կստանա մեկ բոնուսային միավոր: Ընդ որում` մեկ անկախիկ գործարքի դիմաց ստացվող առավելագույն բոնուսային միավորը 50-ն է:
Ակցիայի ավարտին առավելագույն բոնուսային միավորներ հավաքած 100 քարտապանների միջև կանցկացվի խաղարկություն, որոնք կարժանանան թանկարժեք մրցանակների: Ընդ որում` գլխավոր մրցանակի արժանացած քարտապանը երկու անձի համար կշահի ուղեգիր` դեպի վայելքների երկիր Դուբայ:
Տեղեկացնենք, որ ակցիայի ընթացքում VISA CLASSIC դեբետային քարտերի համար դիմաց հաճախորդներից չի գանձվի առաջին տարվա սպասարկման վարձը:
Հիշեցնենք, որ VISA INTERNATIONAL-ի հետ «Կոնվերս բանկը» նախկինում ևս նմանատիպ ակցիաներ իրականացրել է, որոնց արդյունքում գլխավոր մրցանակի արժանացած քարտապանները շահել են ուղևորություն դեպի Դիսնեյ Լենդ, Թուրին, Եգիպտոս: