ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿՐԿԻՆ ՀԱՂԹԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի 17-րդ թիմային առաջնության 7-րդ մրցափուլում Հայաստանի հավաքականը րոպեներ առաջ 2.5-1.5 հաշվով հաղթեց մինչ այդ առաջնության առաջատար հանդիսացող Ադրբեջանի հավաքականին: Առաջին, երկրորդ և չորրորդ տախտակներում խաղաղ դաշինք կնքեցին Թեյմուր Ռաջաբովը – Լևոն Արոնյան, Վլադիմիր Հակոբյան – Վուգար Գաշիմով, Տիգրան Պետրոսյան – Շահրիյար Մամեդյարով զույգերը: Մեր թիմին սև խաղաքարերով հաղթանակ պարգևեց Գաբրիել Սարգսյանը, ով հաղթեց Գադիր Գուսեյնովին:
7-րդ մրցափուլից հետո Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հավաքականները 11 միավորով գլխավորում են մրցաշարային աղուսյակը: Լրացուցիչ ցուցանիշներով Ռուսաստանի հավաքականը առաջին տեղում է, իսկ Հայաստանի հավաքականը երկրորդն է: