
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՄԵԿ ՏԱՐՈՒՄ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է 16-ՈՎ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տրամադրված տվյալների համաձայն ՀՀ-ում գործող առևտրային բանկերի թիվը սեպտեմբերի 30-ի դրությամբ 22-ն է, վերջին մեկ տարում Հայաստանում գործող առևտրային բանկերի թիվը մնացել է նույնը:
Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանում գործող բանկերի մասնաճյուղերի քանակը կազմել է 383, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բանկերի մասնաճյուղերի թիվն աճել է 16-ով: