Բիզնես

USD BUY - 366.00+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 417.00+1.00 EUR SELL - 421.50-0.50
OIL:  BRENT - 73.26+1.03 WTI - 69.82-0.84
COMEX:  GOLD - 3978.70+0.41 SILVER - 57.92+1.12
COMEX:  PLATINUM - 1551.00-1.44
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 162.81+0.41 EUR/GBP - 1.1402+0.04
FOREX:  EUR/USD - 1.1402+0.04 GBP/USD - 1.3234+0.03
STOCKS RUS:  RTSI - 945.09-0.73
STOCKS US: DOW JONES - 52319.20+0.26 NASDAQ - 26213.72+1.52
STOCKS US: S&P 500 - 7499.36+0.79
STOCKS JAPAN:  NIKKEI - 70474.96+0.59 TOPIX - 4011.50+0.42
STOCKS CHINA:  HANG SENG - 22881.02+0.00 SSEC - 4112.45+0.44
STOCKS EUR:  FTSE100 - 10497.12+0.12 CAC40 - 8403.99+0.44
STOCKS EUR:  DAX - 24995.81+1.50
01/07/2026  CBA:  USD - 368.05+0.16 GBP - 487.7+0.83
01/07/2026  CBA:  EURO - 419.47+0
01/07/2026  CBA:  GOLD - 47641+16 SILVER - 695.79+13.26
ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆ. «ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՄԵՐ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՑ Է»
29/10/2009 15:00
Կիսվել

ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆ. «ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՄԵՐ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՑ Է»

Հոկտեմբերի 28-ին տաղանդի կառավարման խնդիրներին նվիրված հայաստանյան առաջին կոնֆերանսին ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը ներկայացրեց արդյունավետ կառավարման և կազմակերպչական մշակույթի իր տեսլականը:

 
«Տաղանդի կառավարում» կոնֆերանսը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանու ներքո կազմակերպվել է «Management Mix» խորհրդատվական ընկերությունը` «CPS Caucasus» խորհրդատվական ընկերության, իրավահաջորդը: Կոնֆերանսի գլխավոր գործընկերներն են ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «ԱՔԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկը:
 
Կոնֆերանսը համախմբել էր մասնավոր սեկտորի, կառավարության և կրթության ոլորտի ներկայացուցիչների, որոնք քննարկեցին տաղանդի կառավարման տարբեր ասպեկտները, մասնավորապես «Տաղանդի կառավարում` ըստ հմտությունների», «Տաղանդի կառավարման խնդիրները քաղաքացիական ծառայության համակարգում», «Բարձրագույն կրթության դերը` տաղանդի արդյունավետ կառավարման տեսանկյունից», «Կրթության և աշխատանքի շուկայի կապը և թերությունները», «Տաղանդի կառավարման արդի տեխնոլոգիաները» և այլն:
 
Կոնֆերանսի մասնակիցներին հնարավորություն էր ընձեռնվել նաև հանդես գալու Ազգային Ժողովի, ՀՀ Կառավարության, ԲՈՒՀ-երի, ինչպես նաև միջազգային դոնոր կազմակերպությունների համար նախատեսված գործողության պլանների առաջարկներով:
«Կառավարման մշակույթի ձևավորումը մեր առաջնային նպատակներից է: Մենք օրինակ ենք ծառայում և ցույց ենք տալիս, որ հարաբերությունների կառուցման մեխանիզմները ձևավորում են ընկերության ղեկավարները: Մեզ մոտ կարևորվում են հարգանքը, պատրաստակամությունը և աշխատակազմի հետ պարբերական հանդիպումների անցկացումը: Հարաբերությունները ՎիվաՍել-ՄՏՍ ընտանիքի հետ կարգավորվում են ընկերության հիմնարար արժեքներով, քանի որ այս մոտեցումն ընկած է մեր աշխատելաոճի հիմքում:
 

Ավելին, մենք հավատում ենք, որ սա է թիմային արդյունավետ աշխատանքի գրավականը»,-իր խոսքում նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

01/07/2026
դրամ
Դոլար (USD)
368.05
+0.16
Եվրո (EUR)
419.47
+0
Ռուբլի (RUR)
4.7071
+0.0011
Լարի (GEL)
139.28
+0.21
47641
+16
Արծաթ
695.79
+13.26