Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – 3G ՑԱՆՑԸ ԳՈՐԾՈՒՄ Է ԲՈԼՈՐ ՄԱՐԶԵՐՈՒՄ
29/10/2009 18:01
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – 3G ՑԱՆՑԸ ԳՈՐԾՈՒՄ Է ԲՈԼՈՐ ՄԱՐԶԵՐՈՒՄ

Վիվասել-ՄՏՍ-ից («ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկություն) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այժմ արդեն 3G ցանցով ապահովված են ոչ միայն քաղաքամայր Երևանը, Գյումրին և Վանաձորը, այլև հանրապետության մյուս մարզերի 47 քաղաքները և գյուղական խոշոր համայնքները: Այդ մասին այսօր Սևանում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում լրատվամիջոցների ներկայացուցիչներին հայտնեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն ՌալՖ Յիրիկյանը և «ՄՏՍ»-ի փոխնախագահ Օլեգ Ռասպոպովը` պատասխանելով նաև հնչեցված հարցերին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի երրորդ սերնդի բջջային ցանցն ապահովում է Հայաստանում երրորդ սերնդի ամենաընդարձակ ծածկույթը: Տեխնիկական առումով այն ամենազարգացած և ժամանակակից ցանցն է հանրապետության տարածքում` հիմնված UMTS/HSPA (Շարժական կապի ունիվերսալ համակարգ/ Գերարագ փաթեթային մուտք) համակարգի վրա: Այս տարվա ապրիլի 17-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ի 3G ցանցն արդեն իսկ հաջողությամբ գործում էր Հայաստանի մայրաքաղաք Երևանում, ինչպես նաև Գյումրի և Վանաձոր քաղաքներում: Ինչպես և նախատեսված էր, 3G ծածկույթի ներդրման աշխատանքները շարունակվեցին ամբողջ տարվա ընթացքում: Այժմ արդեն երրորդ սերնդի ցանցի ընձեռած հնարավորություններից կարող են օգտվել Հայաստանի ևս 47 քաղաքներում և գյուղական խոշոր համայնքներում` Մեղրիից մինչև Բագրատաշեն: Դա մարզերում կխթանի գործարար ակտիվությունը, ինչպես նաև օգտակար կիրառում կգտնի մարդկանց առօրյայում` ներառյալ նորարարական կրթության, տեղեկատվության և ժամանցի ոլորտներում:

Հաշվի առնելով 3G հեռախոսների տարածումը իր բաժանորդների շրջանում և երրորդ սերնդի ծառայությունների օրըստօրե աճող պահանջարկը` հատկապես արագագործ և անլար շարժական ինտերնետի ոլորտում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակաբար ավելացնում է երրորդ սերնդի ցանցի համար նախատեսված նոր` NODE B տիպի կայանների քանակը, որոնց գերակշիռ մասը բաժին է ընկնում մարզերին: Միևնույն  ժամանակ` երրորդ սերնդի ցանցի ներդրումով առավել բարձր է դառնում արդեն իսկ 4 տարի գործող 2.5G ցանցում առկա ապրանքատեսակների և ծառայությունների որակը:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների թվի աճը (2.08 միլիոն` առ 30-ը սեպտեմբերի), ընկերությունը շարունակում է հզորացնել իր 2.5G սերնդի ցանցը` ավելացնելով բազային կայանների քանակը:
Գտնվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի 3G ցանցում` ընկերության բաժանորդները կարող են ոչ միայն օգտվել բոլոր այն ծառայություններից, որոնցից մինչ այժմ օգտվել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի 2.5G ցանցում, այլև օգտվել այնպիսի նորարարական ծառայություններից, ինչպիսիք են բջջայինով խոսելիս զրուցակցին տեսնելու համար նախատեսված «Տեսազանգը» և տվյալների փոխանցման մեծ արագություն ապահովող շարժական ինտերնետը` բջջային հեռախոսի կամ «ՄՏՍ-Կոնեկտ» անլար USB-մոդեմի միջոցով: Ավելին` մոդեմը թույլ կտա օգտվել անլար ինտերնետից ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծածկույթի ցանկացած կետում և ՎիվաՍել-ՄՏՍ-ի wap պորտալի միջոցով ստանալ ամենավերջին նորությունները կամ մուտք գործել ժամանցային կայքեր: 3G ծածկույթից դուրս գալու դեպքում անգամ, «ՄՏՍ-Կոնեկտը» թույլ կտա օգտվել ինտերնետից` արդեն GPRS/EDGE համակարգով:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար հասանելի են անգամ ամենահեռավոր վայրերը: Ապրիլի 17-ին ազդարարելով երրորդ սերնդի ցանցի ներդրումը` մենք նշեցինք, որ դա միայն սկիզբն է և խոսք տվեցինք ցանցը հասանելի դարձնել բոլոր մարզերում: Այսօր մենք կատարում ենք մեր խոստումը: Չնայած բոլոր մարտահրավերներին, մենք շարունակում ենք հետամուտ լինել մեր բաժանորդների համար երրորդ սերնդի առավել արդիական ցանցը երկրի ողջ տարածքում հասանելի դարձնելու գործին: Վստահ եմ, որ հատկապես  հեռավոր  քաղաքների ու մեծ գյուղերի  բնակիչների համար  երրորդ սերնդի ծառայության հասանելիությունը նոր հնարավորություններ է ընձեռելու»,- համոզված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ասուլիսից հետո լրագրողները հնարավորություն ստացան փորձարկել ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաջարկած նորարարական ծառայությունները, որոնց միջոցով շեշտակի կբարձրանա նաև զանգվածային լրատվամիջոցների աշխատանքի արդյունավետությունը` Հայաստանի ամենահեռավոր սահմանամերձ շրջաններից Երևան շտապ տեղեկատվություն փոխանցելիս:
ՎիվաՍել-ՄՏՍ… նոր սերունդ, նոր հորիզոններ:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am:

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսատանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 95.65 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02