Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
ԲԱՑՎԵՑ «ՌՈՒՍԱՍՏԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ EXPO-2009» ԱՄԵՆԱՄՅԱ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
29/10/2009 18:03
Կիսվել

ԲԱՑՎԵՑ «ՌՈՒՍԱՍՏԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ EXPO-2009» ԱՄԵՆԱՄՅԱ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Երեւանում այսօր բացվեց եւ մինչեւ հոկտեմբերի 31-ը կգործի «Ռուսաստան-Հայաստան EXPO-2009» ամենամյա ցուցահանդեսը, որում առանձին տաղավարներով ներկայացված էր շուրջ յոթ տասնյակ ռուսական ընկերությունների եւ ռուս-հայկական համատեղ ձեռնարկությունների արտադրանքը: Ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը ներկա էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: 

Ցուցահանդեսում ներկայացված են ապրանքներ եւ ծառայություններ բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, հեռահաղորդակցության եւ կապի, ավտոմոբիլային հաղորդակցության, նանոտեխնոլոգիաների, շինարարության, մեքենաշինության, մետալուրգիայի, բժշկության եւ դեղագործության, կրթության, գյուղատնտեսության եւ այլ ոլորտներում: Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվելու ինովացիոն համագործակցության խնդիրներին: Ցուցահանդեսը նախաձեռնել են ՌԴ` ԱՊՀ-ում, արտերկրում ապրող հայրենակիցների եւ միջազգային հումանիտար համագործակցության հարցերով գործակալությունը, «Zharubezh-EXPO» ընկերությունը, Զարգացման հայկական գործակալությունը, «Մուլտի գրուպ» կոնցեռնը: «Ռուսաստան-Հայաստան EXPO-2009»-ում հանդես էին գալիս այնպիսի հեղինակավոր ռուսական կազմակերպություններ եւ գիտահետազոտական կենտրոններ, ինչպիսիք են խոշորագույն ավիացիոն «Սուխոյ» հոլդինգը, «Ատոմստրոյէքսպորտ» ընկերությունը, տիեզերական գործիքաշինության ռուսական գիտահետազոտական ինստիտուտը եւ այլն:

Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվեն նաեւ հինգ կլոր-սեղաններ, որոնց ժամանակ անդրադարձ կկատարվի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման գործընթացում տրանսպորտային խնդիրների հաղթահարման հնարավոր ուղիներին, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը հաղթահարելու ռուսական փորձին եւ այլն:

AMP
26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92