Պաշտոնական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ – ՔՆՆԱՐԿՎԵՑ ՀՀ ՀԾԿՀ 2010Թ.-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
29/10/2009 19:21
Կիսվել

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ – ՔՆՆԱՐԿՎԵՑ ՀՀ ՀԾԿՀ 2010Թ.-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թ. գործունեության ծրագիրը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Նշվեց, որ հանձնաժողովի գործառույթներից է կարգավորման օրենսդրական դաշտի շարունակական կատարելագործումը` ելնելով սպառողների եւ կարգավորվող անձանց իրավունքների պաշտպանության ու շահերի հավասարակշռման, մրցակցային միջավայրի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման, կարգավորվող ենթակառուցվածքներում արդյունավետ ներդրումների խրախուսման եւ կարգավորման դաշտի թափանցիկության ապահովման առաջնահերթություններից: Հեռահաղորդակցության բնագավառն շարունակում է հանձնաժողովի գործունեության մեջ մնալ որպես գերակա ուղղություն: Նա տեղեկացրեց, որ 2009 թ. մեծածավալ աշխատանքներ են տարվել էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքով վերապահված գործառույթներն իրականացնելու համար, հաստատվել է միջազգային զանգերի տերմինացիա իրականացնելու կարգը, որով կանոնակարգվել են հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերում միջազգային մուտքային զանգերի տերմինացիայի (վերջնավորման) իրականացման պայմանները եւ հստակեցվել են անօրինական տերմինացիան բնորոշող չափորոշիչները: Պարոն Նազարյանն իրազեկեց, որ 2010 թվականին հանձնաժողովի գործունեության առաջնահերթություններից կհամարվի նաեւ բջջային կապի 3-րդ սերնդի ցանցերի` 3G ստանդարտի ներդրման ծավալների աճի ապահովումը, ինչը հնարավորություն կընձեռի բջջային ցանցերի բաժանորդներին բարձր արագագործություն ունեցող համակարգի միջոցով ստանալու ծառայությունների ավելի մեծ տեսականի:

Հանձնաժողովի կողմից իրականացվող սակագնային քաղաքականությունը հիմնվում է համաշխարհային պրակտիկայում ընդունված անհրաժեշտ հասույթի ապահովման սկզբունքի վրա եւ նպատակաուղղված է հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող անձանց բնականոն տնտեսական գործունեության ապահովմանը, ինչպես նաեւ սպառողների եւ կարգավորվող գործունեություն իրականացնող անձանց շահերի հավասարակշռմանը: 2010 թ. առանձնակի ուշադրություն կդարձվի հեռավոր մարզերում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի զարգացումը խթանող պայմանների ստեղծմանը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը տեղեկացրեց, որ ամենամյա հաշվետվությունը արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

ԱԺ պատգամավորներ Հրայր Կարապետյանը եւ Հովհաննես Մարգարյանը անդրադարձան հանրային ծառայությունների սակագների բարձրացման եւ վերանայման, ծառայությունների որակի բարելավման խնդիրներին:

«Ժառանգություն» խմբակցության տեսակետը ներկայացնող Լարիսա Ալավերդյանը արձանագրեց, որ ներկայացված է իրական խնդիրների վերաբերյալ տրամաբանորեն փոխկապակցված հաշվետվություն: Նա գտնում է, որ հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եւ սպառողների միջեւ կնքվող պայմանագրերում պաշտպանված չեն սպառողների շահերը:

Եզրափակիչ ելույթում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, շնորհակալություն հայտնելով խորհրդարանին շահագրգիռ քննարկումների համար, անդրադարձավ պատգամավորներին հետաքրքրող հարցադրումներին: Պարոն Նազարյանը տեղեկացրեց, որ ապրիլից սպասվում են թանկացումներ կապված սահմանում գազի գնի թանկացումով եւ դոլար-դրամ փոխարժեքի տատանումներով:

AMP
07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6