ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ – ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ՍԻՐԻԱԿԱՆ ԵՎ ՀԱՅ-ՀՆԴԿԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԸ
Այօր խորհրդարանում քննարկվեցին 2009 թ. հունիսի 17-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը եւ 2009 թ. հունիսի 26-ին Երեւանում ստորագրված` ՀՀ կառավարության եւ Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջեւ «Հայ-հնդկական տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ուսումնական կենտրոն հիմնելու մասին» փոխըմբռնման հուշագիրը, որոնք ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանը: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը քննարկվող հարցերի առնչությամբ բարձրաձայնեց Լյովա Խաչատրյանը: