ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 4%-ՈՎ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է 2009 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում Հայաստանում գործող 27 վարկային կազմակերպությունների գործունեության վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն, որի համաձայն այս տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում նախորդ եռամսյակի համեմատությամբ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված հիփոթեքային վարկերի ընդհանուր ծավալը կրճատվել է 4.0%-ով և կազմել 7.02 մլրդ դրամ, ընդ որում հաշվետու ամիսների ընթացքում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ այս ցուցանիշն աճել է 21.6%-ով:
Նշենք, որ 2008 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված հիփոթեքային վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 5.77 մլրդ դրամ: