Ֆինանսական

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
23/07/2008 19:00
Կիսվել

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԹՈՂԱՐԿՎԵԼ ԵՆ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԹԱՎՈՏՆ ԲՎԻԿ ԵՎ ԲԵԶՈԱՐՅԱՆ ԱՅԾ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ

ՙԿովկասյան թավոտն բվիկ՚

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը 2008թ. հուլիսին   շրջանառության մեջ է մտցնում  կովկասյան թավոտն բվիկ պատկերող արծաթե հուշադրամ, որը թողարկվել է ՙԿովկասի կենդանական աշխարհ՚ միջազգային ծրագրի շրջանակներում: Ծրագրում ներառված են այն կենդանիները, որոնք ընդգրկվել են Հայաստանի Կարմիր գրքում:
Հուշադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, որից ներքև շրջանագծով անգլերեն և հայերեն անվանական արժեքի մակագրությունն է` ՙDRAM 100 ԴՐԱՄ՚: Զինանշանից վերև նշված է թողարկման տարեթիվըª ՙ2008՚: Ամբողջը եզերված է գծավոր շրջանագծով: Շրջանագծի և եզրաշուրթի միջև  վերևում հայերեն, իսկ ներքևում անգլերեն մակագրված է  համապատասխանաբարª ՙՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ՚ և ՙREPUBLIC OF ARMENIA՚:
Հուշադրամի դարձերեսին կովկասյան թավոտն բվիկի պատկերն է:  Եզրաշուրթի մոտ շրջանագծով վերևում լատիներեն, իսկ ներքևում հայերեն մակագրված է  համապատասխանաբար` ՙAegolius funereus caucasicus՚ և ՙԿՈՎԿԱՍՅԱՆ ԹԱՎՈՏՆ ԲՎԻԿ՚: Պատկերի և մակագրությունների միջև վերևում և ներքևում առկա են կարմիր էմալով կատարված  շրջանագծի երկու հատվածներ:
Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:

ՙԲեզոարյան այծ՚

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը 2008թ. հուլիսին   շրջանառության մեջ է մտցնում  բեզոարյան այծ պատկերող արծաթե հուշադրամ, որը թողարկվել է ՙԿովկասի կենդանական աշխարհ՚ միջազգային ծրագրի շրջանակներում: Ծրագրում ներառված են այն կենդանիները, որոնք ընդգրկվել են Հայաստանի Կարմիր գրքում:
Հուշադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, որից ներքև շրջանագծով անգլերեն և հայերեն անվանական արժեքի մակագրությունն էª ՙDRAM 100 ԴՐԱՄ՚: Զինանշանից վերև նշված է թողարկման տարեթիվը` ՙ2008՚: Ամբողջը եզերված է գծավոր շրջանագծով: Շրջանագծի և եզրաշուրթի միջև  վերևում հայերեն, իսկ ներքևում անգլերեն մակագրված է  համապատասխանաբարª ՙՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ՚ և ՙREPUBLIC OF ARMENIA՚:
Հուշադրամի դարձերեսին բեզոարյան այծի պատկերն է:  Եզրաշուրթի մոտ շրջանագծով վերևում լատիներեն, իսկ ներքևում հայերեն մակագրված է  համապատասխանաբարª ՙCapra aegagrus՚ և ՙԲԵԶՈԱՐՅԱՆ ԱՅԾ՚: Պատկերի և մակագրությունների միջև վերևում և ներքևում առկա են կարմիր էմալով կատարված  շրջանագծի երկու հատվածներ:
Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:

Հուշադրամները թափանցիկ պատիճով և իսկության հավաստագրերով տեղադրված են կաշվե տուփերում:  Ուրվագծերը  ձևավորվել են Լեհաստանի դրամահատարանի դիզայներներ Ռ. և Ա. Նովակովսցիների կողմից, որտեղ և դրվագվել են հուշադրամները:
Հուշադրամներն ունեն նույն տեխնիկական չափանիշները:

Հուշադրամների բնութագիրը.    

Անվանական արժեքը        100 դրամ
Մետաղը և հարգը            արծաթ, 9250 + 50
Զանգվածը                28,28 + 0,25 գ
Տրամագիծը            38,61+ 0,15 մմ
Որակը                լավացված    
Դրամաշուրթը            հարթ
Տպաքանակը            3000 հատ

 

www.cba.am

AMP
27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58