LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 30/10/09
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) երեկ ուշ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների գները շարժվել են տարբեր ուղղություններով:
Աճ են արձանագրել նիկելի, անագի և կապարի գները: Նիկելի գինն աճել է 0.02%-ով և կազմել 18534 դոլար, անագի գինն աճել է 0.46%-ով և կազմել 15020 դոլար, իսկ կապարի գինն աչել է 2.11%-ով ևակզմել 2325 դոլար:
Սակարկությունների արդյունքում նվազել են ալյումինի, պղնձի և ցինկի գները: Ալյումինի գինը նվազել է 1.22%-ով և կազմել 1942 դոլար, պղնձի գինը նվազել է 0.74%-ով և կազմել 6464 դոլար, իսկ ցինկի գինը նվազել է 1.66%-ով և կազմել 2228 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: