ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ AMGN60147141 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 30/10/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ. հոկտեմբերի 30-ին կայացած ՀՀ պետական միջին ժամկետայնության արժեկտրոնային AMGN60147141 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդի ընթացքում ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 857 500 000 դրամ, իսկ ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը` 50 000 000 դրամ:
Բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 000 000 000 դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը 13.3200% է, իսկ միջին կշռված եկամտաբերություն` 13.0982%:
Աճուրդին մասնակցել է 5 գործակալ: