ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ – ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ ԱՐԵԳ ԿԱՅԱՐԱՆԸ
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ Հրազդան-Զոդ երկաթուղային հատվածում բեռնափոխադրումների ընդհանուր ծավալի աճով, ինչպես նաև տեխնոլոգիական անհրաժեշտությամբ պայմանավորված «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ղեկավարությունը որոշում է ընդունել վերականգնել «Արեգ» կայարանը: Վերջինս գտնվում է Հրազդան-Զոդ երկաթուղայի գծի 159-րդ կիլոմետրի վրա` «Շորժա-Վարդենիս» գծանցման հատվածում:
Նախատեսվում է մինչև ընթացիկ տարվա դեկտեմբեր կայարանը վերականգնել և համապատասխանեցնել գնացքների երթևեկության անվտանգության չափանիշներին: