Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍԲԱՆԿ – ՊԵՏԲՅՈՒՋԵ Է ՄՈՒԾՎԵԼ 1.98 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄ
30/10/2009 17:18
Կիսվել

ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍԲԱՆԿ – ՊԵՏԲՅՈՒՋԵ Է ՄՈՒԾՎԵԼ 1.98 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄ

Արդշինիվեստբանկն ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների տվյալներով ՀՀ բանկային համակարգի առաջատարն է վճարած հարկերի ծավալով և 16-րդը` խոշոր հարկատուների շարքում: 2009թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Արդշինինվեստբանկի կողմից  պետական բյուջեին կատարված վճարումները կազմել են 1,98 մլրդ դրամ:

2009թ. ինն ամիսների արդյունքներով գործունեության հիմնական ցուցանիշների գծով բանկը պահպանել է իր դիրքերը ՀՀ բանկային համակարգի առաջատարների շարքում: Այսպես, բանկը երկրորդն է ստացված զուտ շահույթի ծավալով` 1 528.9 մլն դրամ և ընդհանուր կապիտալի մեծությամբ` 26 659.9 մլն դրամ, երրորդը` ակտիվների (122 861.1 մլն դրամ) և ընդհանուր պարտավորությունների (96 201.2 մլն դրամ) մեծություններով:

Ինչպես նշում է Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը. «Սա այս տարվա արդեն երկրորդ եռամսյակն է, որ մենք վճարված հարկերի ծավալով առաջինն ենք Հայաստանի բանկային համակարգում: Չնայած այն հանգամանքին, որ միջազգային ֆինանսական ճգնաժամն իր ազդեցությունն ունեցավ ինչպես Հայաստանի ողջ տնտեսության, այնպես էլ բանկային համակարգի վրա, Արդշինինվեստբանկը, ստեղծված բարդ ֆինանսատնտեսական իրավիճակում, հարկային պարտավորությունների բարեխիղճ կատարմամբ, ձգտում է սատարել պետությանը սոցիալական ծրագրերի իրականացման գործում»:

Հիշեցնենք, որ Արդշինինվեսբանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում և ներկայացուցչություն Փարիզում: Բանկն արժանացել է Moody”s-ի Ba2 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ` տեղական արժութային ավանդների, և Ba3 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ վարկանիշերի` արտարժութային ավանդների չափանիշներով, ինչպես նաև ֆինանսական կայունության ("BFSR") «D-» վարկանիշին: Բանկին շնորհվել է Որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2000 սերտիֆիկատ:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2