Տնտեսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 416.00+1.00 EUR SELL - 422.00+1.00
OIL:  BRENT - 73.95+1.96 WTI - 70.63+1.85
COMEX:  GOLD - 4030.50+1.06 SILVER - 58.35+0.52
COMEX:  PLATINUM - 1587.00+0.95
LME:  ALUMINIUM - 3232.50-4.83 COPPER - 13371.00-1.65
LME:  NICKEL - 17172.00-2.32 TIN - 51154.00-4.01
LME:  LEAD - 1934.00-1.02 ZINC - 3492.00-1.81
FOREX:  USD/JPY - 161.71+0.00 EUR/GBP - 1.1363-0.03
FOREX:  EUR/USD - 1.1363-0.03 GBP/USD - 1.3187+0.08
STOCKS RUS:  RTSI - 940.15-0.53
STOCKS US: DOW JONES - 51920.62+0.14 NASDAQ - 25358.60-0.46
STOCKS US: S&P 500 - 7357.49-0.01
STOCKS JAPAN:  NIKKEI - 69360.88-4.15 TOPIX - 3963.36-1.32
STOCKS CHINA:  HANG SENG - 22671.86-1.76 SSEC - 4027.26-2.26
STOCKS EUR:  FTSE100 - 10529.89+0.65 CAC40 - 8431.61+0.55
STOCKS EUR:  DAX - 24994.83+1.03
26/06/2026  CBA:  USD - 368.12-0.14 GBP - 486.69+1.8
26/06/2026  CBA:  EURO - 419.84+2.09
26/06/2026  CBA:  GOLD - 47363-286 SILVER - 678.93-38.56
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՂԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՀԱՏՎԵԼ է ԳՐԱԳԵՏ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ
30/10/2009 19:33
Կիսվել

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՂԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՀԱՏՎԵԼ է ԳՐԱԳԵՏ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ

ՀՀ կառավարության կողմից ճգնաժամի պայմաններում որդեգրված ընդլայնողական քաղաքականությունը միջազգային կառույցները գնահատել են որպես արդյունավետ եւ գրագետ, ինչը թույլ է տվել չեզոքացնել ճգնաժամի բացասական հետեւանքները երկրում: Այսօր ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2010թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի  քննարկումների ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա դիտարկմամբ` հենց այդ քաղաքականության արդյունքում, երբ ոչ միայն սեկվեստր` ծախսերի կրճատում չի իրականացվել, այլեւ ավելացվել են ծախսերը, հանրապետությունում մանրածախ առեւտրաշրջանառությունն ավելացել է 0.8 տոկոսով:

2010-ին, վարչապետի խոսքով, մեծ շեշտադրում պետք է կատարվի պետական կառավարման ապարատի աշխատանքների արդյունավետության բարձրացման, գործադիր մարմինների աշխատանքների թափանցիկության ապահովման, հակաճգնաժամային ծրագրերի նկատմամբ լրջագույն վերահսկողության իրականացման եւ մի շարք այլ ուղղություններով:

Դասերը, որ տվել է ճգնաժամը, ըստ նրա, թույլ են տալիս հասկանալ տնտեսության խոցելի կողմերը: Դրանք են, մասնավորապես, դիվերսիֆիկացման ցածր մակարդակը, «երկարաժամկետ» փողերի անբավարարությունը, մենաշնորհային երեւույթները, մրցակցության ցածր մակարդակը, ինչի արդյունքում գները ճկուն չեն: Նրա դիտարկմամբ` պետական կառավարման համակարգում թերի են մոտիվացիոն մեխանիզմները, լուրջ խնդիրներ կան նաեւ առողջապահության, կրթության եւ գիտության ոլորտներում: Նշվածները Տ. Սարգսյանը գնահատում է որպես երկրի առաջ ծառացած լրջագույն մարտահրավերներ, որոնց վերացման ուղղությամբ 2010-ին պետք է քայլեր ձեռնարկվեն:

Անդրադառնալով պետական կառավարման համակարգի բարելավմանը` վարչապետը տեղեկացրեց, որ մշակվել է այդ ոլորտում բարեփոխումների հայեցակարգ, որի ներդրումը ենթադրում է նախարարությունների, գերատեսչությունների, գործակալությունների գործառույթների հստակեցում: Այդ ուղղությամբ քննարկումները սկսվել են դեռ 6 տարի առաջ: Տ. Սարգսյանը համարում է, որ եկել է ամենալավ պահը արմատական քայլեր կատարելու այս ոլորտում: Վճռական փուլ են մտնում հատկապես առողջապահության եւ կրթության ու գիտության ոլորտում բարեփոխումները: Առողջապահության ոլորտին վերաբերող 9 միջոցառում է հաստատվել կառավարության կողմից: Այստեղ ակնկալվում է ֆինանսական մեխանիզմների որակական բարելավում: Կրթության եւ գիտության ոլորտում բարեփոխումների արդյունքում արդեն եկող տարվանից պետպատվերի հատկացման առավել արդյունավետ մեխանիզմներ պետք է գործեն:

AMP
26/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.12
-0.14
Եվրո (EUR)
419.84
+2.09
Ռուբլի (RUR)
4.7383
-0.1271
Լարի (GEL)
139.18
+0.12
47363
-286
Արծաթ
678.93
-38.56