
ՀՀ ԲԱՆԿԵՐՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է 2,87%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ ֆինանսական շուկայի ամփոփ ցուցանիշներ, որոնց համաձայն ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսվա վերջի դրությամբ օգոստոսի համեմատությամբ ռեղիդենտներից ներգրավված ավանդների ընդհանուր ծավալն աճել է 2,87%-ով և կազմել 493489 մլն դրամ, ընդ որում դրամային ավանդները կազմել են 168489 մլն դրամ, իսկ արտարժույթով ավանդները` 325000 մլն դրամ:
Հրապարակած տվյալների համաձայն դրամով ժամկետային ավանդների ընդհանուր ծավալը սեպտեմբեր ամսվա վերջի դրությամբ օգոստոս ամսվա համեմատությամբ աճել է 619 մլն դրամով և կազմել 63689 մլն դրամ, ընդ որում մասնավոր հատվածից ներգրավված դրամային ժամկետային ավանդները կազմել են 12442 մլն դրամ, իսկ տնային տնտեսություններից ներգրավված ժամկետային ավանդները` 35840 մլն դրամ: