Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 13.5%-ՈՎ 02/11/09
02/11/2009 17:55
Կիսվել

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 13.5%-ՈՎ 02/11/09

ՀՀ ֆինանսների նախարարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 475.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 568.8 մլրդ դրամ, որոնք ապահովել են ՀՀ կառավարության կողմից ճշտված իննամսյա ծրագրի համապատասխանաբար 89.1 և 93.5 տոկոսը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 53.1%-ով, ծախսերի գծով` 63.7%-ով:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտները նվազել են 13.5%-ով կամ գրեթե 73.9 մլրդ դրամով: Մասնավորապես` 18.1%-ով: 81.7 մլրդ դրամով նվազել են հարկերն ու տուրքերը և 8.6%-ով` պաշտոնական դրամաշնորհները: Նույն ժամանակահատվածում պարտադիր սոցիալական ապահովության վճարները և այլ եկամուտներն աճել են համապատասխանաբար 1.5 մլրդ դրամով (2.1%-ով) և 6.6 մլրդ դրամով (32%-ով):

Պետական բյուջեի եկամուտների 78.1%-ը ձևավորվել է հարկերի ու տուրքերի, 15.6%-ը` պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5.7%-ը` այլ եկամուտների և 0.6%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: ՙՀայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին՚ ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 18-րդ կետին համապատասխան պետական բյուջեում ներառվել են նաև պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 12.8 մլրդ դրամ` նախորդ տարվա 11.9 մլրդ դրամի դիմաց:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2