Տնտեսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 10%-ՈՎ 02/11/09
02/11/2009 18:37
Կիսվել

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 10%-ՈՎ 02/11/09

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալների համաձայն 2009թ.-ի հունվար-սեպտեմբեր ամսիներին Երևան քաղաքում բազմաբնակարան շենքերի բնակարանների միջին գինն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 10%-ով և կազմել 266 300 դրամ 1 քմ-ի դիմաց*:

Բնակարանների գների ամենամեծ անկումն արձանագրվել է մայրաքաղաքի Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա և Նոր-Նորք համայնքներում: Աջափնյակում բնակարանների գները նվազել են 13.40%-ով և կազմել 237 800 դրամ 1 քմ-ի դիմաց: Մալաթիա-Սեբաստիայում բնակարանների գները նվազել են 13.96%-ով և 1 քմ-ի համար կազմել 225 500 դրամ: Նոր-Նորքում բնակարանների գները նվազել են 14.3%-ով և կազմել 232 200 դրամ 1 քմ-ի դիմաց:

12%-ից ավել նվազել են Արաբկիր, Ավան և Շենգավիթ համայնքների բնակարանների գները: Արաբկիրում գները նվազել են 12.07%-ով և կազմել 356 200 դրամ 1 քմ-ի դիմաց: Ավանում գները նվազել են 12.63%-ով և կազմել 233 800 դրամ, իսկ Շենգավիթում գները նվազել են 12.87%-ով և կազմել 242 200 դրամ 1 քմ-ի դիմաց:

9%-ից ավել նվազել են Քանաքեռ-Զեյթուն և Դավթաշեն համայնքների բնակարանների գները: Քանաքեռ-Զեյթունում գները նվազել են 9.52%-ով և կազմել 276 300 դրամ 1 քմ-ի դիմաց, իսկ Դավթաշենում անկումը կազմել է 9.67% և 1 քմ-ի դիմաց գրանցվել է 261 400 դրամ 1 քմ-ի դիմաց գինը:

Համեմատաբար փոքր անկում են արձանագրել Էրեբունի, Նուբարաշեն և Կենտրոն համայնքների բնակարանների գները: Էրեբունիում գները նվազել են 7.77%-ով և կազմել 249 200 դրամ, Նուբարաշենում նվազել են 6.84%-ով և կազմել 141 600 դրամ, իսկ Կենտրոնի բնակարանների գները նվազել են 1.35%-ով և կազմել 473 300 դրամ:

* – ընդգրկված չեն Նորք-Մարաշի ցուցանիշները, սակայն հաշվի առնելով այն, որ Նորք-Մարաշում բազմաբնակարան շենքերի քանակը չնչին է կարելի է եզրակացնել, որ այդ ցուցանիշները զգալի ազդեցություն չէին ունենա վերջնական արդյունքների վրա:

AMP
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6