Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԲՅՈՒՋԵ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՏՈՒՐՔԵՐԻ ԾԱՎԱԼԸ ՆՎԱԶԵԼ Է 13.1%-ՈՎ
03/11/2009 11:57
Կիսվել

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԲՅՈՒՋԵ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՏՈՒՐՔԵՐԻ ԾԱՎԱԼԸ ՆՎԱԶԵԼ Է 13.1%-ՈՎ

ՀՀ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն 2009 թվականի ինն ամիսների ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 371 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր` 13.1%-ով զիջելով նախատեսված ցուցանիշը: Տարեկան ծրագիրը կատարվել է 50.8%-ով:

Հարկերի ու տուրքերի 47.2%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին: Այն կազմել է ավելի քան 175.2 մլրդ դրամ և 23.7%-ով կամ 54.3 մլրդ դրամով զիջել նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ-ի մուտքերից ավելի քան 115.6 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 59.6 մլրդ դրամը` ապրանքների և ծառայությունների ներքին շրջանառությունից: Ընդ որում, նվազել են և ներմուծումից, և ներքին շրջանառությունից ստացվող գումարները:

Պետական բյուջե մուտքագրված հարկերի ու տուրքերի 8.3%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով շուրջ 30.8 մլրդ դրամ: Մասնավորապես` հանրապետություն ներմուծված ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է ավելի քան 20.6 մլրդ դրամ, որից շուրջ 10.2 մլրդ դրամը` բենզինի և դիզելային վառելիքի, 7.7 մլրդ դրամը` ծխախոտի ներմուծման հարկումից: Հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից պետական բյուջեի մուտքերը կազմել են 10.1 մլրդ դրամ, որից 5.9 մլրդ դրամը ստացվել է ներքին արտադրության ծխախոտի իրացումից: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ակցիզային հարկը նվազել է 10.4%-ով կամ 3.6 մլրդ դրամով: Ընդ որում, նվազել են միայն հանրապետություն ներմուծված ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացված մուտքերը` 16.6%-ով, որը հիմնականում պայմանավորված է բենզինի և ծխախոտի ներմուծումից ստացված մուտքերի նվազմամբ: Հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից մուտքերն ավելացել են 5.7%-ով` հիմնականում պայմանավորված ծխախոտի հարկումից ստացված եկամուտների աճով:

Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի հարկերի ու տուրքերի 17.2% ն ապահովվել է շահութահարկի հաշվին` կազմելով ավելի քան 63.7 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ շահութահարկի մուտքերը նվազել են 3.2%-ով կամ 2.1 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է ոչ պետական ձեռնարկությունների և ոչ ռեզիդենտների կողմից վճարված շահութահարկի նվազմամբ: Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ զգալի աճ է արձանագրվել ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից վճարված շահութահարկի գծով` 44.7% կամ 2.7 մլրդ դրամ: Ավելացել են նաև պետական ձեռնարկությունների, օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունների կողմից վճարված, մեկ տոկոս դրույքաչափով, ինչպես նաև ոչ ռեզիդենտից աղբյուրի մոտ վճարված շահութահարկի մուտքերը` համապատասխանաբար 9.1, 11.1, 7.3 և 68.8 տոկոսով:
2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 42.4 մլրդ դրամ եկամտահարկ` ապահովելով հարկերի ու տուրքերի 11.4% ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամտահարկի մուտքերն աճել են 9.9% ով կամ 3.8 մլրդ դրամով:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2