ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՀԱՍՈՒԹՅՆ ԱՃԵԼ Է 3.5%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009թ. հունվար-սեպտեմբերին կապի ծառայություններից ստացված հասույթն, ընթացիկ գներով, կազմել է 120976.3 մլն. դրամ, որը 2008թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ, համադրելի գներով, աճել է 5.6 %-ով:
Ընդ որում փոստային և սուրհանդակային ծառայաությունների հասույթը կրճատվել է 40.9%-ով և կազմել 1414.9 դոլար, հեռագրային ծառայությունների հասույթն աճել է 18.8%-ով և կազմել 34.9 միլիոն դրամ, հեռախոսային ծառայությունների հասույթը կրճատվել է 9.7%-ով և կազմել 29867.8 միլիոն դրամ: Շարժական կամ բջջային կապի ծառայությունների հասույթն աճել է 3.5%-ով և կազմել 78925.3 միլիոն դրամ, իսկ հեռուստահաղորդումների հեռարձակման ծառայությունների հասույթն աճել է 11.3%-ով և կազմել 2738.4 միլիոն դրամ: