Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ 2010-ԻՑ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՈՒՅՑԻ ՏԱԿ ԿԼԻՆԵՆ
03/11/2009 17:58
Կիսվել

ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ 2010-ԻՑ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՈՒՅՑԻ ՏԱԿ ԿԼԻՆԵՆ

Եկող տարվանից կիրառվելու է ակցիզային ապրանքների պահեստի ռեժիմը. ակցիզային ապրանքների` խմիչք, ծխախոտ, արտադրողների կողմից առաքումը պետք է իրականացվի հարկային մարմինների հսկողության ներքո, որպեսզի հստակ լինի, թե ում է այն առաքվում, ինչ ծավալներով եւ ինչ գներով: Ճգնաժամի պայմաններում հարկային հսկողությունը արտադրությունում եւս անցկացնելը գնահատվել է ոչ նպատակահարմար:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ եկող տարվանից հարկային ներկայացուցիչներ են լինելու նաեւ մի քանի տասնյակ խոշոր ձեռնարկություններում: Ա. Ալավերդյանն ընդգծեց, որ դա կրելու է ժամանակավոր բնույթ եւ կիառվելու է 4 մլրդ դրամ եւ ավելի շրջանառություն ունեցող, 500 մլն դրամից ավելի ներմուծում իրականացրած կամ 100 մլն դրամից ավելի խախտումներ կատարած խոշոր տնտեսվարողների մոտ: Հարկային մարմինների հսկողության տակ կլինեն ոչ թե արտադրական գործընթացները` խուսափելու համար հնարավոր կոռուպցիոն եւ մի շարք այլ հնարավոր ռիսկերից, այլ պահեստից մատակարարումները: Նրանք պետք է հսկեն, թե որ պահեստից ում, ինչքան եւ ինչ գնով է ապրանք առաքվում:

Իրականացվելիք մեկ այլ փոփոխությամբ էլ հարկային մարմիններին հնարավորություն է տրվում տնտեսվարողների մասին տեղեկատվություն ստանալ նաեւ երրորդ մարմիններից` օրինակ` դրանց ծախսած էլեկտրաէներգիայի, գազի, ջրի մասին: Այդպիսի տեղեկատվության վերլուծությունը թույլ կտա հարկային մարմիններին պատկերացում կազմել տնտեսվարողների շրջանառության մասին` առանց նրանց գրասենյակներ, պահեստներ այցելելու: Տվյալների շտեմարանի ստեղծումը կարեւոր է ռիսկերի վրա հիմնված կառավարման անցնելու համար, որպեսզի համատարած հարկային ստուգումներից անցում կատարվի ընտրողական այցերի` այդպիսով նվազեցնելով տնտեսվարող-հարկային մարմիններ շփումները եւ այցեր կատարելով միայն ռիսկային համարվող տնտեսվարողների մոտ: Ներկայում կառավարությունը փորձում է հստակեցնել այն չափորոշիչները, որոնցով պետք է որոշվի` արդյո±ք այս կամ այն ընկերությունը կարող է համարվել ռիսկային, թե ոչ:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2