Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՃԳՆԱԺԱՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԴՐՍՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՀԱՅԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀՈՍՔ ՉԻ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ
03/11/2009 18:04
Կիսվել

ՃԳՆԱԺԱՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԴՐՍՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՀԱՅԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀՈՍՔ ՉԻ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ

Համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքով Հայաստանից աշխատելու նպատակով այլ երկրներ մեկնած հայ միգրանտների վերադարձի հոսք տեղի չի ունեցել: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը, դեռեւս տարվա սկզբից կանխատեսում էին, որ ճգնաժամի ազդեցության հետեւանքով միգրացիոն ներհոսք տեղի կունենա, քանի որ շատերն այլ երկրներում ապրում են վարձակալության սկզբունքով, իսկ աշխատանքը կորցնելու պարագայում դժվար կլինի շարունակել մնալ: «Բարեբախտաբար, մեր գնահատականները կյանքի չկոչվեցին, չկան տվյալներ, որոնք կխոսեն մեծ թվով միգրանտների վերադարձի մասին: Պատճառը թերեւս այն է, որ այլ երկրներում գտնվող միգրանտները աշխատանքը կորցնելու դեպքում գտնում են նորը, թեկուզ, ավելի ցածր վարձատրությամբ: Հոգաբանական խնդիր էլ կա, ըստ որի մարդիկ հույս ունեն, որ ճգնաժամն ինչ-որ մի ժամանակ կավարտվի, կարելի է սպասել»,-ասաց Գ. Եգանյանը: Նրա խոսքով, եթե ճգնաժամը շարունակվի, ապա ինչ-որ մի պահ վերադարձող միգրանտների հոսքն այնուամենայնիվ կմեծանա:

Չնայած այն հանգամանքին, որ մեծ թվով միգրանտներ չեն վերադարձել Հայաստան եւ շարունակում են աշխատել այլ երկրներում, ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին գրանցվել է դրամական փոխանցումների ծավալների նվազում` աճի տեմպը կազմելով 34.7 տոկոս: Գ. Եգանյանի խոսքով, նման իրավիճակը հիմնականում պայմանավորված է հատկապես ՌԴ-ից ստացվող դրամական փոխանցումների նվազմամբ, որը կազմել է 37.3 տոկոս, մինչդեռ այս երկրից ստացվող դրամական փոխանցումները կազմում են ՀՀ ուղարկվող դրամական փոխանցումների ընդհանուր ծավալի 70-80 տոկոսը:

Հունվար-սեպտեմբեր ամիսներին հանրապետությունում ուղեւորահոսքերի ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ընդամենը 4 տոկոսով: Մինչդեռ միայն 2008թ-ին աճը կազմել է 8.8, իսկ 2007թ-ին 33.1 տոկոս: Ըստ Գ. Եգանյանի` սա խոսում է այն մասին, որ ճգնաժամի հետեւանքով մարդկանց ֆինանսական միջոցները նվազել են, եւ նրանք եղած գումարները խնայողաբար են ծախսում:

Գ. Եգանյանը նշեց, որ գործակալությունը նախատեսում էր ղարաբաղյան պատերազմի հետեւանքով սահմանամերձ տարածքներից տեղահանված բնակիչներին աջակցել իրենց բնակավայր վերադառանալու հարցում: «Խոսքը վերաբերում է մոտ 1000 մարդու: Այդ ծրագիրը մենք պետք է իրականացնենք դոնոր կազմակերպությունների միջոցներով: Առայժմ այն կասեցված է, քանի որ նման կազմակերպություններ դեռ չենք գտել»,-ասաց Գ. Եգանյանը:

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98