Տնտեսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՌ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՀԴՄ ԿՏՐՈՆՆԵՐԻ ԲՈՆՈՒՍ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
03/11/2009 18:13
Կիսվել

ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՌ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՀԴՄ ԿՏՐՈՆՆԵՐԻ ԲՈՆՈՒՍ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Մեր քաղաքացիները դրսեւորում են իրենց վառ երեւակայության բոլոր հնարավորությունները` բոնուսներ ստանալու ՀԴՄ կտրոնների դիմաց: Այսօր լրագրողների ետ հանդիպմանը ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը մատնանշել է նման մի օրինակ, երբ ներկայացված կտրոնների ուսումնասիրությունը թույլ էր տվել ենթադրել, որ կտրոններ ներկայացրած տղամարդն այդ օրը ամեն մի քանի րոպեն մեկ լիցքավորել է իր մեքենան: Հարկային մարմնի ներկայացուցիչների հարցին ի պատասխան նա մեկնաբանել էր, թե իր կազմակերպած հարսանիքի ժամանակ ինքն է լիցքավորել բոլոր հյուրերի մեքենաները: «Սակայն ավելի մանրամասն ուսումնասիրությունները թույլ են տվել նկատել, որ այդ «հարսանիքը» տեւել է մեկ ամբողջ ամիս»,-ասաց նա` ավելացնելով, որ բոնուսների ստացման ժամանակ բազմաթիվ են այդպիսի «հնարամտությունները»:

Հսկիչ դրամարկղային մեքենաների կտրոնների դիմաց բոնուսների տրամադրման գործընթացում սպասելիքները գերազանցվել են: Դրանց տրամադրման առաջին եռամսյակում սպասարկվել է շուրջ 75 հազար քաղաքացի, այս եռամսյակում մեծ հոսքը շարունակվում է:

Անդրադառնալով բոնուսների տրամադրման ժամանակ առաջացող հսկա հերթերի մասին հարցադրմանը` Ա. Ալավերդյանն ասաց, որ դրա պատճառը մեծաթիվ դիմումներն են բոնուս ստանալու համար, իսկ կտրոնների հաշվարկը, անճշտությունների պարզաբանումը բավականին երկար ժամանակ է խլում: Նա նկատեց, որ հարկային մարմիններին այս առումով ծագող խնդիրներով դիմում են հատկապես նրանք, ովքեր խիստ մեծաթիվ կտրոններ ունեն` տարբեր տեղերից հավաքված: Ա. Ալավերդյանի խոսքով` արձանագրվում են նաեւ խախտումներ. «ամեն օր դրանց վերաբերյալ բազմաթիվ զանգեր են ստացվում»: Հերթերից խուսափելու համար եկող տարվանից բոնուսները կտրամադրվեն ոչ թե հարկային տեսչությունների, այլ բանկերի կողմից. վերջիններիս մասնաճյուղերն ավելի քան 400-ն են, իսկ տեսչությունները` ընդամենը` 38-ը: Բացի այդ` եկող տարվանից նաեւ կրճատվելու են բոնուսների չափերը` կտրոնների որոշակի քանակով ֆիքսված առեւտրի ներկայիս 3 տոկոսից հասցվելով 1 տոկոսի:

Ա. Ալավերդյանի հիշեցմամբ` 2010-ի հունվարի 1-ից բոնուսների տրամադրման գործընթացը նաեւ այլ փոփոխությունների է ենթարկվելու. հաստատագրված եւ ոչ հաստատագրված հարկ վճարողների տրամադրած կտրոններն ունենալու են գունային տարբերակում: Հաստատագրված հարկատուների կտրոններն այլեւս բոնուսների տրամադրման ժամանակ չեն ընդունվելու, դրանք միայն մասնակցելու են խաղարկությանը: Այս եռամսյակում բոնուսների տրամադրման ժամանակ խիստ մեծաթիվ են հաստատագրված հարկ վճարող տնտեսվարողների, մասնավորապես, գազա- եւ բենզալցակայանների տրամադրած կտրոնները: Այդուհանդերձ, Ա. Ալավերդյանը վստահ է, որ բոնուսների տրամադրման համակարգն արդարացրել է իրեն. գործարկվել է մոտ 9 հազար ՀԴՄ, որոնք նախկինում «փոշու մեջ էին», նախկինում հարկեր չվճարող բազմաթիվ տնտեսվարողներ մտել են հարկային դաշտ:

AMP
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6