Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ԱՄՀ-ն ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 60 ՄԼՆ ԴՈԼԱՐ
03/11/2009 18:19
Կիսվել

ԱՄՀ-ն ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 60 ՄԼՆ ԴՈԼԱՐ

Արժույթի միջազգային հիմնադրամի  (ԱՄՀ) գործադիր խորհուրդը նոյեմբերի 2-ին ավարտել է Պահուստային (ստենդբայ) համաձայնությամբ օժանդակվող ծրագրի շրջանակներում Հայաստանի տնտեսական կատարողականի երկրորդ ամփոփիչ ստուգումը եւ հաստատել 2009 թ. սեպտեմբերի վերջի դրությամբ բյուջեի մնացորդի կատարողական չափորոշչի չկատարման հետեւանքները բացառելու, 2009 թ. դեկտեմբերի վերջի դրությամբ նախատեսվող` քանակական կատարողական չափորոշիչները փոփոխելու (վերանայված մակրոտնտեսական ցուցանիշներն արտացոլելու) եւ ձեռքբերումների փուլայնությունը վերանայելու (որպեսզի սկզբնական ժամանակացույցի համաձայն` երկրորդ եւ երրորդ ամփոփիչ ստուգումներից հետո հասանելի դառնալիք գումարները տրամադրվեն երկրորդ ամփոփիչ ստուգման ավարտից հետո) մասին միջնորդությունը:

Ինչպես «Բիզնես 24»-ին հայտնեցին ԱՄՀ արտաքին կապերի վարչությունից, նշված որոշումներից հետո հնարավոր է դարձել անմիջապես տրամադրել մոտ 60 միլիոն ԱՄՆ դոլար, որի արդյունքում տրամադրված ընդհանուր գումարը հասնում է 301.94 միլիոն ՓՀԻ-ի (մոտ 479 միլիոն ԱՄՆ դոլար): 28-ամսյա Պահուստային (ստենդբայ) համաձայնությունը հաստատվել է 2009 թ. մարտի 6-ին, ընդ որում` հասանելի գումարի չափն ավելացվել է 2009 թ. հունիսի 22-ին:
Հայաստանի վերաբերյալ քննարկումներից հետո կառավարող տնօրենի տեղակալ եւ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Տակստոշի Կատոն նշել է, որ Հայաստանի տնտեսության վրա համաշխարհային ճգնաժամի ծանր ազդեցությունը շարունակվում է: Չնայած որ, ըստ նրա,  թողարկման ծավալն ըստ երեւույթին կայունանում է, դրամական փոխանցումների անկման եւ շինարարական ոլորտի փլուզման հետեւանքով տնտեսության կրճատումն ավելի ծանր է եղել, իսկ բյուջեի եկամուտները` ավելի ցածր, քան կանխատեսվում էր առաջին ամփոփիչ ստուգման ժամանակ: «Իշխանությունները լիովին իրագործել են իրենց տնտեսական ծրագիրը, որով նախատեսվում է հարկաբյուջետային եւ դրամավարկային պայմանների հետագա մեղմացում եւ ճկուն փոխարժեքի պահպանում:

Հաշվի առնելով, որ նեքին պահանջարկը նախկինի պես ցածր է,իշխանություններն այս տարի շարունակելու են հարկաբյուջետային ընդլայնումը` եկամուտների բացը լրացնելով արտաքին աղբյուրներից ներգրավվող միջոցներով: Ծախսերն ուղղվելու են հակաճգնաժամային միջոցառումների իրականացմանը, կապիտալ ծախսերի ավելացմանը եւ սոցիալական ծախսերի պաշտպանությանը: Իշխանությունները հաստատակամ են` 2010 թվականից սկսելու հարկաբյուջետային համախմբումը` նպատակ հետապնդելով ապահովել միջնաժամկետ հատվածում պարտքի կայունությունը: Բյուջետային խթանի կասեցման գործընթացի հարթ իրականացումն ապահովելու համար ծրագրով թույլատրվում են լրացուցիչ ծախսեր` դոնորներից լրացուցիչ ֆինանսավորում ստանալու դեպքում: Պայմաններին հարմարվող դրամավարկային քաղաքականությունը շարունակում է մնալ նպատակահարմար` հաշվի առնելով ցածր գնաճը»,-ասել է Տակստոշի Կատոն:  Ըստ նրա` անցումն ավելի ճկուն փոխարժեքի օգնել է Հայաստանին, մասնավորապես` տնտեսությանը հնարավորություն ընձեռելով խուսափել էական գերարժեւորումից եւ բարձրացնելով դրամավարկային քաղաքականության արդյունավետությունը:

Այնուհանդերձ, հաշվի առնելով, որ դրամավարկային փոխանցումային մեխանիզմը դեռեւս թույլ է, նրա խոսքով, առանցքային նշանակություն ունեն վարկավորումը խթանելու նպատակով ներկայումս իրականացվող հասցեական միջոցառումները: «Կարճաժամկետ հեռանկարը նախկինի պես պարունակում է որոշակի մարտահրավերներ: Ակնկալվում է, որ արտաքին պայմանների բարելավմանը զուգընթաց` 2010 թվականին աստիճանաբար կվերսկսվի տնտեսական աճը, չնայած որ մնում են ռիսկեր, այդ թվում` համաշխարհային տնտեսության` կանխատեսումներից ավելի դանդաղ վերականգնման ռիսկը: Տնտեսության միջնաժամկետ հատվածում աճելու ներուժն իրացնելու համար անհրաժեշտ կլինի շարունակել բարեփոխումները, հատկապես հարկային քաղաքականության եւ հարկային վարչարարության բնագավառներում, ֆինանսական հատվածում եւ գործարարության միջավայրում»,-նշել է նա:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90