ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ԱՅՍ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՈՐԱԿԱՎՈՐՎԵԼ Է 69 ՀԱՇՎԱՊԱՀ
ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ հրապարակվել են նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Համաձայն հրապարակված տվյալների` քննությանը մասնակցած տասնհինգ դիմորդներից տասին տրվել են որակավորման վկայականներ: Հրավիրված դիմորդներից մեկը քննությանը չի ներկայացել :
Ընթացիկ տարում անց է կացվել հաշվապահների որակավորման 12 քննություն, որոնց արդյունքներով 149 դիմորդներից որակավորվել են ընդհանուր թվով 69 հաշվապահներ:
Հայաստանի Հանրապետությունում ս.թ. նոյեմբերի 3-ի դրությամբ ուժի մեջ է 189 հաշվապահի որակավորման վկայական: