Ֆինանսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ – ՎՏԲ-ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԱՎԱՆԴԱՏԵՍԱԿԸ ԱՐԴԵՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ Է ԲԱՆԿԻ ԲՈԼՈՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐՈՒՄ
04/11/2009 13:29
Կիսվել

ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ – ՎՏԲ-ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԱՎԱՆԴԱՏԵՍԱԿԸ ԱՐԴԵՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ Է ԲԱՆԿԻ ԲՈԼՈՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐՈՒՄ

«ՎՏԲ-Հայաստան» բանկից տեղեկացնում են, որ այսուհետ ժամկետային կուտակային, աճող եկամտաբերությամբ և ապահովագրությամբ ՎՏԲ-Մանկություն ավանդատեսակը ընդունվում է բնակչությունից ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում Հայաստանի ողջ տարածքով: Հիշեցնենք, որ քաղաքացիների խնայողությունների ընդունումը ՎՏԲ-Մանկություն ավանդին բանկի կողմից իրականացվում է ս.թ. սեպտեմբերի 1-ից և սկզբնական շրջանում տվյալ ավանդի առավելություններից կարող էին օգտվել միայն մայրաքաղաքի բնակիչները: Նոյեմբեր ամսվա սկզբից այդ առաջատար բանկային պրոդուկտը դարձավ հասանելի Հայաստանի բոլոր քաղաքների և գյուղերի բնակիչների համար:
«Մենք այս նոր ավանդատեսակը ներդնում ենք ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում և հույս ունենք, որ այն ինչպես Երևանում, այնպես էլ հասարակության լայն շերտերի մոտ կվայելի մեծ հեղինակություն: Մենք գիտենք, որ հետագա ծախսերի համար կուտակման հարցը, հատկապես երեխաների ուսուցմանն առնչվող, հանդիսանում է յուրաքանչյուր ընտանիքի համար կարևորագույն խնդիրներից մեկը: Եվ մենք  բոլոր ներկայիս և ապագա ծնողներին  ընձեռում ենք նման կուտակումներ կատարելու հնարավորություն, որպեսզի հետագայում հարց չծագի, թե ինչպես և որտեղից գտնել լրացուցիչ ռեսուրսներ»,- մեկնաբանեց նորությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը: Նրա խոսքերով, ՎՏԲ-Մանկություն ավանդի հիմնական առավելությունը և նպատակը այն է, որ տալիս է հնարավորություն երեխաների համար  կուտակել դրամական միջոցներ, որոնք հետագայում կարող են օգտագործվել ԲՈՒՀ-երում և այլ ուսումնական հաստատություններում ուսման վճարի համար: Ընդ որում Վ. Օվսյաննիկովը ընդգծեց, որ որպես տվյալ ավանդատեսակի  բաղադրիչ մաս ՎՏԲ-Հայաստան Բանկը ավանդատուների համար առաջարկում է անվճար ապահովագրում:

«ՎՏԲ-Մանկություն» ժամկետային կուտակային ավանդը ընդունվում է ՀՀ դրամով, դոլարով և եվրոյով 1-ից մինչև 5 տարի ժամկետով: Ավանդը  ներդնելիս «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ապահովագրում է ավանդատուին Հայաստանի ապահովագրական ծառայությունների շուկայում լավագույնս իրեն դրսևորած և ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ պայմանագրային պարտավորություններով համագործակցող  հայտնի ապահովագրական ընկերություններից մեկում: «Սա թույլ կտա դժբախտ պատահարի դեպքում ապահովագրական ընկերությունից ստանալ գումարը, և անհրաժեշտություն չի լինի դադարեցնել տվյալ ավանդը», – ասաց Վ. Օվսյաննիկովը, ավելացնելով, որ չափահաս դառնալուն պես երեխաները կարող են ստանալ իրենց ծնողների կողմից կուտակած միջոցները: Բացի այդ, որպես նվեր ավանդատուներին Բանկը անվճար տրամադրում է VISA Int. վճարային քարտեր:  «ՎՏԲ-Մանկություն» ժամկետային կուտակային ավանդի պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ www.vtb.am կայքում  կամ զանգահարելով բանկի միասնական տեղեկատվական ծառայության 87-87 հեռախոսահամարով:

Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-74 մասնաճյուղ:

AMP
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6