ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 04/11/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` նոյեմբերի 4-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ֆունտի, դոլարի, ռուբլու և եվրոյի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի անկում:
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 1,09 դրամով և կազմել 387,56 դրամ մեկ դոլարի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 11,50 դրամով և կազմել 640,79 դրամ մեկ ֆունտի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 4,31 դրամով և կազմել 571,84 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.07 դրամով և կազմել 13,27 դրամ մեկ ռուբլու դիմաց: