Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՓՈՂԵՐ ՉԵՆ ԼՎԱՆՈՒՄ
04/11/2009 17:34
Կիսվել

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՓՈՂԵՐ ՉԵՆ ԼՎԱՆՈՒՄ

ՀՀ կենտրոնական բանկ – վերջերս մամուլի հրապարակումներից մեկում հայտարարվել էր, որ «բարձրաստիճան պաշտոնյաները Հայաստանի Հանրապետությունում փողեր են լվանում»: Այդ առընչությամբ հայտնում ենք հետևյալը`

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնը (ՖԴԿ) հանդիսանալով փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում լիազոր մարմինը, մշտապես իրականացրել և իրականացնում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հետ կապված տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն և տեղաբաշխում: ՖԴԿ-ն իր քառամյա գործունեության ընթացքում իրավապահ և վերահսկող մարմիններից, օրենքով սահմանված հաշվետվություն տրամադրող անձանցից, ինչպես նաև օտարերկրյա գործընկեր ֆինանսական հետախուզության մարմիններից, ի թիվս ստացված կասկածելի գործարքների վերաբերյալ ֆինանսական և իրավապահ բնույթի բազմաթիվ տեղեկությունների, տեղեկատվություն չի ստացել Հայաստանի Հանրապետության պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից փողերի լվացման մեջ ներգրավված լինելու վերաբերյալ:

Միաժամանակ, ՖԴԿ-ն, անդամակցելով ֆինանսական հետախուզության մարմինների միջազգային կառույցին և իր տրամադրության տակ ունենալով աշխարհի երկրների պետական բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` նրանց կողմից այս կամ այն հանցագործության մեջ ներգրավվածության վերաբերյալ տեղեկատվական բազաներ, մշտապես մանրամասն դիտանցման է ենթարկում Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պետական պաշտոնյաների վերաբերյալ տեղեկությունները: Դրա արդյունքում ևս տեղեկություններ չեն արձանագրվել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից փողերի լվացման մեջ ներգրավված լինելու վերաբերյալ:  

ՖԴԿ-ն իր գործունեության արդյունքների վերաբերյալ մշտապես հաղորդումներ է ներկայացնում Կենտրոնական բանկի խորհրդին և փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ստեղծված հատուկ միջգերատեսչական հանձնաժողովին: Գործունեության տարեկան ամփոփ արդյունքները հրապարակվում են ՖԴԿ-ի ինտերնետային կայքում և, բացի այդ, տարվա ընթացքում պարբերաբար ներկայացվում են նաև լրատվամիջոցներով:

Հարկ ենք համարում մեկ անգամ ևս ընդգծել, որ Հայաստանում ձևավորված` փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգը` իր բոլոր բաղկացուցիչներով, 2008-2009 թթ. ընթացքում Եվրոպայի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից անցել է համակողմանի գնահատում: Հաստատված գնահատման հաշվետվությամբ արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունում արդյունավետորեն են ներդրված փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտը կարգավորող միջազգային ստանդարտները: 

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6